• Latest news

Երեւանում կանխատեսվում է +39. ինչպե՞ս պաշտպանվել շոգ եղանակից

5 հունիսի, 2019  13:02

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հունիսի առաջին օրերին Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչեւ ռեկորդային +39-ի։ Օրգանիզմի վրա շոգ եղանակի բացասական հետեւանքներից խուսափելու համար պետք է հետեւել մի քանի պարզ կանոնների։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ճառագայթների ուղղակի ազդեցությունից, հնարավորության սահմաններում մնալ ստվերում։ Հունիսի 5-ի մամուլի ասուլիսում նա կոչ է արել չգնել փողոցում վաճառվող սննդամթերք։ Առաջին հերթին դա վերաբերում է մսին, ձկանը եւ կաթնամթերքին։ «Պատրաստի ուտելիքը պետք է պահել սառնարանում մեկ օրից ոչ ավելի»,- ընդգծել է նա։

Փորձագետը մատնանշել է, որ գարնանից մինչեւ աշուն բարենպաստ եղանակային պայմանների պատճառով ակտիվանում են աղիքային վարակների հարուցիչները: Առավել ակնհայտ դա դրսեւորվում է շոգ եղանակին: Այդ կապակցությամբ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել անձնական հիգիենային, ուտելուց առաջ լավ լվանալ մրգերը եւ բանջարեղենը:

Բակունցը նաեւ խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին. շոգ եղանակին նրանց խորհուրդ չի տրվում թողնել փակ եւ չօդափոխվող տարածքներում:

Փորձագետն ուշադրություն դարձրեց նրան, որ շոգ եղանակին երեխաների  մոտ գայթակղություն է առաջանում լողալ շատրվաններում, ինչը, սակայն, վտանգավոր է: Շատրվաններում ջուրը կարող է աղտոտված լինել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Բացի այդ, շարտվաններն իրենց կառուցվածքով նախատեսված չեն լողալու համար, դրանցում կարող են սուր անկյուններ լինել, որոնք կարող են վնասվածքի պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել