• Latest news

Արդյո՞ք օպիոիդ ցավազրկողները վարժվածություն են առաջացնում. պարզաբանում է փորձագետը

6 հունիսի, 2019  16:29

Հայաստանում ցավամոքիչ օգնությունն այնքան էլ արագ չի կայանում, ինչպես ակնկալում են փորձագետները։

«Արդեն 10 տարի է՝ աշխատում ենք Հայաստանում ցավամոքիչ օգնության ներդրման ուղղությամբ։ Կա որոշակի առաջընթաց համապատասխան քաղաքականության մշակման գործում, բայց կան դրա իրականացման խնդիրներ։ Հայաստանը գտնվում է միջանկյալ մակարդակում, քանի որ ցավամոքիչ օգնության տրամադրումը չի ներառված առողջապահության ազգային համակարգում»,- տեղեկացրել է Հոսպիսային եւ ցավամոքիչ օգնության համաշխարհային դաշինքի (WHPCA) գործադիր տնօրեն Սթիվեն Քոնորը Երեւանում հունիսի 6-ի մամուլի ասուլիսում։

Սովորաբար, ցավամոքիչ օգնությունը տրամադրվում է տանը, եւ ստացիոնար պայմաններ պահանջվում են հազվագյուտ դեպքերում։ «Դա նշանակում է, որ բուժանձնակազմը պետք է վերապատրաստման դասընթացներ անցնի, որպեսզի տանը որակյալ ցավամոքիչ օգնություն ցուցաբերի»,- նկատել է Քոնորը։

Եվս մեկ խնդիր է այն, որ հանրապետությունում ուժեղ ազդող ցավազրկողները չեն օգտագործվում լրիվ ծավալով։ Պատճառն այն է, որ բժիշկներն իրենք են զգուշանում նշանակել պացիենտներին օպիոիդ ցավազրկողներ։ Տարածված մոլորություններից մեկն այն է, որ  օպիոիդ դեղամիջոցները վարժվածություն են առաջացնում։ Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ Քոնորը նշեց, որ էյֆորիան եւ կախվածությունն առաջանում են առողջ մարդու մոտ, որը չի ընդունում օպիոիդներ ցավի ախտանշանի դեմ պայքարելու համար։

Իսկ ուժեղ ցավերի դեպքում մարդն էյֆորիա մորֆինից հետո չի զգում, քանի որ այս դեպքում դեղամիջոցի գործողությունն ուղղված է ցավը բթացնելուն։ Այսպիսով, մորֆինը պացիենտի վրա ազդում է որպես ցավազրկող միջոց, այլ ոչ թե թմրանյութ։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում ցավամոքիչ օգնության կարիք ունի  հազար մարդ։ «Պալիատիվ օգնությունը հասանելի է այստեղ քչերին։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ են կադրերի վերապատրաստում եւ կառավարական կառույցների ռացիոնալ օգտագործում»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել