• Latest news

Տղամարդու մոտ գրիպի նախանշանները իրականում վնասակար բակտերիաների ազդեցության հետեւանք են եղել

7 հունիսի, 2019  20:25

Այդախոյից 42-ամյա Սքոթ Մեթիսոնն անգամ չէր կարող պատկերացնել, որը գրիպի նմանվող  ախտանշանները վնասակար բակտերիաների ազդեցության հետեւանք են:

The Daily Mail-ը հաղորդում է, որ "գրիպի" պատճառով մի քանի օրվա անկողնային ռեժիմից հետո Սքոթն ուժեղ ցավեր էր զգացել աջ ոտքում, ինչը նրան ստիպել էր դիմել բժիշկներին:

Մի քանի ժամում, որը բժիշկները ծախսել էին անալիզների վրա, տղամարդու ոտքը մանուշակագույն երանգ էր ստացել եւ Սքոթի մոտ սեպտիկ շոկ էր զարգացել: Հիվանդի մոտ նեկրոտիկ ֆասցիիտ էր ախտորոշվել՝ ինֆեկցիա, որն առաջնում է Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաներից, որոնք ախտահարում են ենթամաշկային բջջաթաղանթը:

Ինֆեկցիայի տարածումը կանխելու համար վիրաբույժները որոշում են ընդունել հեռացնել աջ ոտքի մաշկի 90 տոկոսը եւ անդամատել մատները: Ընդհանուր առմամբ մեկ շաբաթում նա 6 վիրահատություն է տարել եւ 17 օր արհեստական կոմայում անցկացրել:

Սքոթին նաեւ աջ ոտքի փոխպատվաստում է պահանջվել ազդրից եւ իրանից: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տղամարդը 12 շաբաթ է անցկացրել, որից հետո տեղափոխվել է Յուտա հիվանդանոցի վերականգնողական կենտրոն:

50 հազար դոլարի չափով բժշկական հաշիվը փակելու համար նրա ընտանիքը դիմել է GoFundMe քրաուդֆանդիգային հարթակին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել