• Latest news

Յուրաքանչյուր տարի աշխարհում 420,000 մարդ մահանում է աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո

7 հունիսի, 2019  13:36

Յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո։ Վտանգավոր սննդամթերքը նաև խոչընդոտում է ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսությունների զարգացմանը։ Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

2019 թ. Սննդաթերքի անվտանգության համաշխարհային օրվա թեման է՝ «Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է»։ Սննդի անվտանգությունը նպաստում է պարենային ապահովությանը, մարդու առողջությանը, ինչպես նաև տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը։

Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքերով նշանակություն չունի, թե դու ով ես՝ գյուղատնտես, մատակարար, սննդի կազմակերպիչ, փոխադրող, վաճառող, թե սպառող. սննդի անվտանգությունը յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունն է. «Չկա պարենային ապահովություն առանց սննդի անվտանգության»,-նշել է նա։

Իսկ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքերով վտանգավոր սնունդը սպանում է տարեկան 420.000 մարդու, և այդ մահերը լիովին կանխարգելելի են. «Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը բացառիկ հնարավորություն է բարձրացնելու վտանգավոր սննդամթերքի վտանգների վերաբերյալ իրազեկվածությունը։ Դաշտից մինչև պատառաքաղ. մենք բոլորս ունենք մեր դերը սնունդն անվտանգ դարձնելու գործընթացում»,-նշել է նա։

Համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2018 թ. բանաձևի (A/RES/73/250) հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի նպատակն է սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում ուժեղացնել բոլոր ջանքերը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է