• Latest news

Երկու կանայք հիվանդանոցում են հայտնվել դաշտանը վակուումային պոմպով դադարեցնելու փորձից հետո

7 հունիսի, 2019  19:30

Անսովոր դեպք է գրանցվել Սիեթլում. երկու կանայք  հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ  դաշտանի ժամանակ վակուումային պոմպ են օգտագործել: Նման տարօրինակ ձեւով նրանք  փորձել են քաշել ամբողջ արյունը եւ վաղաժամ դադարեցնել դաշտանը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ այպես կոչված «դաշտանային հեռացումը» նկարագրվել է 70-ականներին ֆեմինիստուհիների կողմից որպես տնային պայմաններում հղիության ընդհատման միջոց:

Դրա ժամանակ վզիկի միջոցով արգանդ են մտցնում բարակ, ճկուն խողովակ եւ ներարկիչով կամ պոմպով քաշում են արգանդի լորձաթաղանթը: Նման բարբարոսական միջոցը վերացել էր ԱՄՆ-ում աբորտների օրինականացումից հետո:

Մինչդեռ 2016-ին «դաշտանային հեռացումը» սկել էր հետաքրքրել որպես դաշտանի վաղ դադարեցման միջոց:

Վտանգը կայանում է նրանում, որ վակուումը հազար անգամ ուժեղացնում է բնական արյունահոսության գործընթացը, ինչն անվտնագ չէ առողջության համար:

Բժիշկները նշում են, որ «դաշտանային հեռացումը» կարող է հեշտոցի  ինֆեկցիաների եւ լուրջ վնասվածքների հանգեցնել:

Բացի այդ կնոջ մոտ կարող է նեւորոգեն շոկ առաջանալ:

Նյու Յորքի անպտղության բուժման  CCRM կլինիկայից բժիշկ Բրայան Լեւինը նշում է.

«Ամեն անգամ, երբ դուք օտարածին մարմին եք մտցնում արգանդ,  դուք ձեզ ենթարկում եք ծակման, արյունահոսության եւ արյունազեղման, ինֆեկցիայի, ինչպես նաեւ անպտղության վտանգի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի