Թուրքիա ուղեւորության ժամանակ կինն արեւից այրվել է եւ նմանվել Կվազիմոդոյին

7 հունիսի, 2019  21:30

Գեղեցիկ արեւայրուք ստանալու ցանկությունը 21-ամյա Բետանի Մեյսոնի համար թանկ է արժեցել: Թուրքիա ծովափ մեկնելու ուղեւորության ժամանակ կինը որոշել է հրաժարվել ավանդական արեւապաշտպան քսուքներից եւ գազարի յուղ օգտագործել, որը  SPF չէր պարունակում: Արդդյունքում Բետանիի մոտ զարգացել է այսպես կոչված արեւային թունավորում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ արեւի տակ երկար մնալու հետեւանքով Բետանիի դեմքը բառացիորեն ուռել է: Այտուցվածությունն ամենից շատ եղել է կոպերի շրջանում, ինչը բացասաբար է ազդել նրա տեսողության վրա:

Բժիշկները նրա մոտ արեւային թունավորում են ախտորոշել, որը սովորաբար ուղեկցվում է այտուցներով, տենդով, սրտխառնոցով եւ գլխապտույտով:

Նրան անհրաժեշտ դեղեր են նշանակել եւ երեք օրվա բուժումից հետո այտուցվածությունը իջել է, սակայն աղջկան երկար ժամանակ չէր կարելի արեւի տակ գտնվել:

Դեպքից հետո Բետանին փորձում է բարձրացնել տեղեկացվածությունն առանց SPF յուղերի օգտագործման մասին: Համարվում է, որ գազարի յուղը մաշկին գեղեցիկ արեւայրուք է հաղորդում, սակայն չի պաշտպանում արեւից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի