• Latest news

Բժիշկները 4-ամյա տղայի աղեհամակարգից հանել են տասնյակ մակաբույծ որդեր

7 հունիսի, 2019  17:10

4-ամյա կամերունցի տղան կես տարի բողոքում էր փորկապությունից եւ որովայնի փքվածությունից։ Ծնողները ոչ մի անգամ չեն ստուգել երեխային հելմինտոզների՝ մակաբույծ որդերի առկայության առումով, եւ վեց ամիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել տագնապալի ախտանշաններին։ Մինչդեռ անունը չնշված երեխայի մոտ փսխուք եւ որովայնի ցավեր են սկսվել։

Medical Case Reports-ի հաշվետվության համաձայն՝  մոտակա հիվանդանոցը 76 կիլոմետր հեռու էր տնից։ Բժիշկները պարզել են, որ տկարության պատճառը ասկարիդոզն է, որի հարուցիչը ասկարիդներն են (խոշոր մակաբույծ որդեր)։ Վիրահատության ժամանակ պարզվել է, որ աղեհամակարգի անանցանելիությունը առաջ են բերել տասնյակ մակաբույծ որդերը։

Տղան դուրս է գրվել վիրաբուժական միջամտությունից յոթ օր հետո։ Նրան ու ընտանիքի անդամներին տրվել են դեղեր հիվանդության կրկնությունից խուսափելու համար։ Բժիշկների խոսքով՝ եթե մակաբույծները չհեռացվեին երեխայի օրգանիզմից, նրա մոտ կսկսվեին հիշողության եւ ֆիզիկական զարգացման խնդիրներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել