• Latest news

Կինը մահացել է արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով, քանի որ բժիշկները 10 ամիս չեն կարողացել ճիշտ ախտորոշում կատարել

8 հունիսի, 2019  10:35

29-ամյա Ժոզեֆինա Սաֆոլկը մահացել է արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով այն պատճառով, որ բժիշկները 10 ամիս չեն կարողացել ճիշտ ախտորոշում կատարել:

Բժիշկները նրա առողջական խնդիրները վերագրել են հորմոնալ անհավասարակշռությանը՝ անտեսելով մշտական արյունահոսության վերաբերյալ նրա գանգատները: Բժիշկներին գրեթե մեկ տարի էր պետք արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերելու համար: Կինն, ընդհանուր առմամբ, բժշկական օգնության է դիմել 5 անգամ: Արդյունքում բաց է թողնվել ժամանակը, որն անհրաժեշտ էր ժամանակին բուժում սկսելու համար:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) պաշտոնական կայքում անոմալ արյունահոսությունը արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշանների ցանկում առաջին տեղում է: Ժոզեֆինայի հարազատները եւ մերձավորները չափազանց վրդովված են այն հանգամանքից, որ բժիշկները 10 ամիս անտեսել են այս ախտանշանը՝ այն ընդունելով անկանոն դաշտանի դրսեւորում: Ուռուցքը հայտնաբերած սքանավորումը կատարվել է Ժոզեֆինայի ընկերոջ նախաձեռնությամբ, սակայն արդեն չափից ավելի ուշ էր:

Հաղորդվում է, որ Ժոզեֆինան երկու փոքր երեխա ուներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է