• Latest news

Աշխարհում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների օրական միլիոն նոր դեպք է գրանցվում. ԱՀԿ

8 հունիսի, 2019  23:45

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հետազոտության մեջ ասվում է, որ ամեն օր աշխարհում գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների միլիոն նոր դեպք: Մոլորակի ամեն 25-րդ բնակիչը վեներական հիվանդություն ունի՝ խլամիդիոզ, հոնորեա, տրիխոմոնիազ կամ սիֆիլիս: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը:

Փորձագետները նշում են, որ վերջին մի քանի տարում երկրներին չի հաջողվել առաջընթացի հասնել սեռական վարակների տարածման դեմ պայքարում: Գլոբալ մասշտաբով հիվանդությունների մակարդակը չի նվազում, որոշ երկրներում աճում է:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2016 թվականին 15-49 տարեկան կանանց եւ տղամարդկանց շրջանում խլամիդիոզով է վարակվել 127 մլն մարդ, հոնորեայով՝ 87 մլն, սիֆիլիսով՝ 6,3 մլն, տրիխոմոնիազով՝ 156 մլն: Այդ հիվանդությունները ժամանակին չախտորոշելու եւ չբուժելու դեպքում դրանք կարող են ծանր հետեւանքներ ունենալ՝ ներառյալ նյարդաբանական եւ սրտանոթային հվիանդություններ եւ անպտղություն:

ԱՀԿ-ում նշում են, որ սիֆիլիսն աշխարհում նորածին երեխաների շրջանում մահացության գլխավոր պատճառներից մեկն է: 2016 թվականին 200 հազար երեխա է ծնվել մահացած կամ մահացել ծնվելուց հետո, քանի որ նրանց մայրերը տառապել են այդ հիվանդությամբ:

Մասնագետները նշում են, որ բոլոր հղիները պետք է սիֆիլիսի եւ այլ սեռական վարակների անալիզ հանձնեն:

ԱՀԿ-ում հիշեցնում են, որ այդ վարակները կարելի է կանխել եւ բուժել: Անհրաժեշտ է հիշել կոնտրացեպցիայի միջոցների մասին եւ պարբերաբար դիմել բժիշկների օգնությանը: Մանսագետները նաեւ նշում են սեռական կրթության անհրաժեշտության մասին:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է