• Latest news

Դիմացկունության սամանը. Որքա՞ն է պետք մարզվել, որ մարմինը սկսի այրել ճարպային պաշարները

10 հունիսի, 2019  12:09

Մարդը որքա՞ն պետք է մարզվի, որ մարմինը սկսի էներգիա ստանալ սեփական ճարպային պաշարներից: Այս հարցը որոշել է պարզել Դյուկի համալսարանից Հերման Պոնտցերի ղեկավարած մարդաբանների խումբը:

Նրանք որոշել են մարդու ֆիզիկական դիմացկունության սահմանը, որին հասնելով մարմինը սկսում է  էներգիա վերցնել ճարպային պաշարներից: Հետազոտության հիմքում BMR (basal metabolic rate – բազալ մետաբոլիզմի ցուցանիշը) ցուցանիշի չափումն է: Սա օրգանիզմում նյութափոխանակության հիմնական ցուցանիշն է, որը ցույց է տալիս հանգստի վիճակում մարդու ծախսած էներգիայի քանակությունը:

Ինչպես է հաշվարկվում BMR-ն.

  • Կանանց համար. BMR = (10 × քաշը կգ-ով) + (6.25 × հասակը սմ-ով) – (5 × տարիքը տարիներով) – 161
  • Տղամարդկանց համար. BMR = (10 × քաշը կգ-ով) + (6.25 × հասակը սմ-ով) – (5 × տարիքը տարիներով) + 5:

Գիտնականների խումբը փորձ է անցկացրել մարզիկների մասնակցությամբ. 20 շաբաթ 5 տղամարդ եւ մեկ կին մասնակցել են մարաթոնյան վազքի՝ հաղթահարելով ընդհանուր 4957 կմ: Մասնագետները մարզիկների BMR-ն գրանցել են մինչեւ վազքը եւ մարաթոնի ժամանակ: Պարզվել է, որ անընդհատ ծանրաբեռնվածության մոտ 20 օրվանից հետո էներգիայի ծախսը հասել է 2,5 BMR նիշին:

Գիտնականների խոսքով՝ մարդու մարմինը կարող է կալորիաներն ավելի արագ այրել, քան 2,5×BMR: Պոնտցերը բացատրել է, որ 2,5 BMR-ն հավասար է այրված 4000 կալորիային: Սակայն կարճաժամկետ հատվածում կալորիաների այրումը կարող է մեծանալ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության մի քանի ժամվա ընթացքում BMR-ն մինչեւ 5 անգամ մեծանում է, որից հետո հավասարվում է:

Երկարատեւ ծանրաբեռնվածության ֆոնին նյութափոխանակության 2,5 BMR ցուցանիշի դեպքում մարմինը սկսում է կալորիաներն ավելի արագ այրել, քան կարող է սնունդով էներգիա ստանալ: Այդ ժամանակ օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպային պաշարներից: Գիտնականների խոսքով՝ սա էլ հենց դիմացկունության սահմանն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել