• Latest news

Նորաձեւ «արեւային դաջվածքները» կարող են վտանգավոր լինել առողջության համար

10 հունիսի, 2019  13:19

Մեծ տարածում ստացող «արեւային դաջվածքները» իրականում անվտանգ չեն առողջության համար, վստահ են մասնագետները:

Այս տարի «արեւային դաջվածքները» տարածվածության գագաթնակետին են: Սոցցանցերի օգտատերերը հրպարակում են իրենց «արեւային դաջվածքների» լուսանկարները՝ փորձելով գերազանցել միմյանց իրենց յուրօրինակությամբ:

Բաղձալի դաջվածքը ստանալու համար հարկավոր է ցանկալի նկարով կպչուն ժապավեն ընտրել: Սակայն մասնագետները նշում են, որ նորաձեւությանը հետեւելու փորձերը իրականում կարող են մաշկային ծածկույթների վնասման հանգեցնել:

NYU Langone-ից մաշկաբան վիրաբույժ Մերի Սթիվենսոնը New York Post-ին տված հարցազրույցում նշում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու կարեւորությունը:

Այսպիսով UVВ միջին ալիքային դիապազոնի ուլտրամանուշակագույն ճառագայթումը հիմնականում վնասում է մաշկի հիմնական շերտը, իսկ UVВ երկար ալիքային դիապազոնը ավելի խորն է թափանցում՝ առաջացնելով վնասվածքներ, որոնք կարող են մաշկի քաղցկեղի հանգեցնել:

 «Առավել ուժեղ արեւային այրվածքները, որոնք առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման առավել ինտենսիվ ներգործության հետեւանքով, քաղցկեղի զարգացման վտանգի գործոն են համարվում: Որպես մաշկաբան վիրաբույժ, ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս տիտանի օքսիդով կամ ցինկով արեւապաշտպան քսուք քսել », - ասել է Սթիվենսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի