• Latest news

Օքսֆորդի եւ Հարվարդի գիտնականները պատմել են, թե ինչպես է համացանցը փոխում մարդու ուղեղը

10 հունիսի, 2019  23:49

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապես ազդում է ուղեղի վրա, ընդ որում փոփոխություններն անդրադառնում են ուշադրության, հիշողության եւ սոցիալական փոխազդեցության հատվածների վրա:

«Համացանցում հարցումների եւ ծանուցումների անսահման հոսքն առաջացնում է  ուշադրության մշտական ցրվածություն, ինչն արդյունքում նվազեցնում է մեկ խնդրի վրա կենտրոնանալու կարողությունը», - MedicalXpress-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NICM Բժշկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Ֆյորտը:

Մի կողմից համաշխարհային սարդոստայնը ցանկացած տեղեկատվության հասանելիության յուրատեսակ միջոց է: Սակայն հաշվի առնելով այն, որ այդ տեղեկատվական բազան բառացիորեն ձեռքի տակ է, դա կարղ է անդրադառնալ գլուղեղում տեղեկատվության պահպանման վրա:

Համացանցի հնարավոր բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու համար փորձագետները, մասնավորապես, խորհուրդ են տալիս համացանցի օգտագործման ժամանակ  նվազեցնել բազմախնդրայնությունը, կրճատել երեկոյան ժամերին օնլայն ակտիվությունը, ավելի շատ ուշադրություն դարձնել անձնական շփմանը:

Դա հատկապես կարեւոր է երեխաների դեպքում. ծնողները պետք է սահմանափակեն այն ժամանակը, որը նրանք անցկացնում են սմարթֆոնների եւ համակարգիչների առաջ:

Պետք է հիշել, որ երեխաներն առավել խոցելի են նման երեւույթների դեպքում, ինչպիսիք են կիբերահաբեկումները եւ ադդիկտիվ վարքագծի (կախվածության) ձեւավորումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են World Psychiatry ամսագրում: Հետազոտության ուղղությամբ աշխատել են Սիդնեյի Արեւմտյան համալսարանի, Հարվարդի համալսարանի, Կինգս քոլեջի, Օքսոֆորդի համալսարանի եւ Մանչեսթերի համալսարանի մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել