• Latest news

Տղան ծնվել է մեկ թոքով եւ մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է

10 հունիսի, 2019  17:50

Ֆրենկի Շոպլենդի ծնողները նրան «կես մարդ» են անվանում՝ տղայի անատոմիական անսովոր կառուցվածքի պատճառով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տղան ծնվել է մեկ թոքով եւ մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է:

Խանգարումներն ի հայտ են եկել մինչ երեխայի ծնվելը, սակայն ծնողերը հրաժարվել են դադարեցնել հղիությունն արհեստական ճանապարհով: Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ առաջ եւ հիվանդանոցում է անցկացրել ավելի քան 800 օր:

Ֆրենկին արհեստական թոքերի վիրահատություն է տարել, սակայն չնայած դրան՝ չի կարող ջուր խմել եւ սնվել շնչառական խնդիրների պատճառով: Տղան կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերք է ստանում հատուկ համակարգի միջոցով, որն ամրացված է նրա որովայնին:

Չնայած դոնորական օրգանների  փոխպատվաստման հնարավորությունների բացակայությանը՝ ծնողները լավատեսությամբ են լցված եւ չեն հանձնվում:

«Անատոմիական առումով՝ նա «կես մարդ» է, սակայն մեզ համար՝ մի ամբողջություն»,- նշում են նրանք:

Ծնվելիս երեխայի շնչուղիները չափազանց նեղ են եղել, ինչը հավելյալ առողջական խնդիրներ է ստեղծել: Այդ խնդիրը հեռացվել է վիրահատական ճանապարհով, սակայն թոքերի շարունակական օդափոխության պատճառով նա չի կարողանում խոսել:

Բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ բժշկության մեջ նման դեպքերը չեն եղել, եւ, հետեւաբար, այդ վիճակը նկարագրված չէ բժշկական գրականության մեջ: Սակայն երեխայի ծնողները վճռական են տրամադրված եւ մտադիր են ինքնուրույն հետազոտություն անցկացնել: Նրանք հույս ունեն, որ նման դեպքերի բացահայտումը կօգնի կազմակերպել իրենց որդու ճիշտ բուժումը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է