• Latest news

Դպրոց հաճախելու արգելքներ եւ խոշոր տուգանքներ. Աշխարհում հակապատվաստումային շարժման դեմ ինչպիսի օրենքներ կան

10 հունիսի, 2019  18:56

Հակապատվաստումային շարժման արդյունքում ավելի շատ ծնողներ են հրաժարվում իրենց երեխաներին պատվաստել` ենթադրությունների վրա հիմնված դավադրությունների պատճառով, որոնք ստիպում են նրանց հավատալ, որ պատվաստանյութերը ավելի շատ վնաս են պատճառում, քան հենց հիվանդությունները:

Որպես հետեւանք աշխարհի տարբեր երկրներում առաջանում են վարակիչ հիվանդությունների բռնկումներ, իսկ հետագա վնասները դադարեցնելու համար պետությունները սկսել են խիստ միջոցներ ձեռնարկել՝ հանրային առողջությունը պահպանելու և ապատեղեկատվության տարածումը կանխելու համար:

Պատվաստուների քաղաքականությունն աշխարհի երկրներում տարբեր է։

Իտալիա

Իտալիան բավական ուժեղ դիրք է գրավել երեխաների պատվաստման օրենքները խստացնելու ուղղությամբ: Պետությունն արգելել է չպատվաստված երեխաներին դպրոց հաճախել: Ծնողները, որոնք իրենց չպաստվածված երեխաներին դպրոց են ուղարկում, տուգանվում են մինչեւ 560 դոլար (մոտ 270 000 դրամ): Այսպես կոչված՝ «Լորենցինի օրենքը», որը կոչվել է նախկին առողջապահության նախարարի անվամբ, նշանակում է, որ երեխաները պարտավոր են ստանալ մի շարք պատվաստումներ՝ նախքան դպրոց հաճախելը: Դրանք ներառում են պոլիոմիելիտի, կարմրուկի, խոզուկի, կարմրախտի և ջրծաղիկի պատվաստումները:

Թեև նոր օրենքն ընդունվել էր կարմրուկի բռնկման ժամանակ, իտալացի պաշտոնյաները հայտարարել են, որ այն դրականորեն ազդել է պատվաստանյութերի մակարդակի բարձրացման տեսանկյունից. 80%-ից բարձրացել է 95%, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թիրախային նշանակետն է: Վերջինս այն կետն է, որտեղ կոլեկտիվ իմունիտետը դառնում է արդյունավետ: Դա նշանակում է, որ բնակչության մեծ մասը պատվաստված է և հիվանդության տարածումը դառնում է անհավանական: Բացի այդ, մարդիկ, ովքեր չեն կարողանում պատվաստվել, օրինակ, ալերգիկ լինելու պատճառով, պաշտպանվում են կոլեկտիվ իմունիտետի շնորհիվ:

Ֆրանսիա

Զավեշտալին այն է, որ հայտնի քիմիկոս Լուի Պաստերի (պատվաստանյութի պիոներ) ծննդավայրը՝ Ֆրանսիան, պատվաստանյութի խնդիրների առաջ է կանգնած: Ֆրանսիայի բնակչությունը պատվաստումների անվտանգության վերաբերյալ թերահավատություն է ցուցադրել, ինչը հանգեցրել է անվստահության բարձրացմանը հանրային առողջապահական հաստատությունների և դեղագործական ոլորտի հանդեպ: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դեռևս 2017 թվականին հայտարարել էր, որ նախատեսում են մինչև 2018 թվականը երեխաների պաշտպանության համար 11 պատվաստանյութ պարտադիր դարձնել՝ հույս հայտնելով, որ դրանով կհաղթահարեն հակապատվաստումային քարոզչությունը: Մինչ այդ, Ֆրանսիան ուներ 3 պարտադիր պատվաստում՝ 2 տարեկանից փոքր երեխաների համար` պոլիոմիելիտ, փայտացում և դիֆթերիա:

Գերմանիա

Գերմանիան ևս մեկ եվրոպական երկիր է, որը պայքարում է հակապատվաստումային քարոզչություն տարածող ծնողների դեմ: Բունդեսթագը հաստատել է օրենք, որը պարտադրում է մանկապարտեզների տնօրինությանը հաղորդեն այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են բժիշկների հետ խորհրդակցեն պատվաստումների մասին:

Ավելին, Բունդեսթագում հիմա քննարկվում է օրինագիծ, ըստ որի, ծնողներին կարող են տուգանել €2500–ի չափով, եթե նրանք առանց բժշկական ցուցումների հրաժարում են պատվաստել իրենց երեխաներին։

Ռումինիա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ցույց է տվել, որ Ռումինիայում կարմրուկի բռնկումը 32 մարդու կյանք է խլել: Ռումինիան միացել է հակապատվաստումային շարժման դեմ պայքարին և ընդունել մի օրինագիծ, որը պարտադրում է երեխաների պատվաստումն այն պատվաստանյութերով, որոնք ընդգրկված են Պատվաստումների ազգային օրացույցում, ինչպես նաև մնացած պատվաստանյութերով, որոնք պարտադիր են ամբողջ բնակչությանը կամ հատուկ համաճարակային իրավիճակներում գտնվող մարդկանց խմբերին:

Ավստրալիա

Աշխարհի մյուս ծայրում՝ Ավստրալիայում ընդունվել է Սոցիալական ծառայությունների մասին օրենսդրության փոփոխություն, որը կոչվում է No Jab, No Pay (Չկա աքացի, չկա աշխատավարձ), որը պատվաստանյութերի մատակարարողների համար Ընտանեկան նպաստների վճարման մասին տեղեկագրի նոր պատվաստման պահանջներն է: Սա վերացրել է պատվաստումների խստորեն դեմ լինելը, որը «Նոր հարկային համակարգում (Ընտանեկան օժանդակություն)» օրենքի շրջանակներում որոշակի օգուտներ ստանալու իրավունք էր տալիս:

ԱՄՆ

ԱՄՆ-ում որոշ նահանգներ ունեն պատվաստանյութերի վերաբերյալ պարտադիր օրենքներ, մինչդեռ այլ նահանգներ բժշկական արտոնություններ են տալիս կրոնական կամ փիլիսոփայական պատճառներով:

New York Times ամսագրի մի հոդվածում ուսումնասիրվել է 2014-2015 թվականների կարմրախտի բռնկումը Դիսնեյլենդում, որը վերջին 10 տարվա ընթացքում պետության կարմրախտի ամենաբարձր ցուցանիշն է: Այն տարածվել էր նաև այլ նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում:

Կալիֆոռնիան՝ ԱՄՆ-ի Ոսկե նահանգը, 2015 թվականի հունիսին ծանր օրենսդրական ճակատամարտի մեջ էր, որպեսզի անհատական համոզմունքների պատճառով դպրոցական պատվաստման պահանջներից ազատվելու օրենքն արգելվի: Բարեբախտաբար, հակառակորդները չունեին լիարժեք գիտական տվյալներ, որոնք հերքում են պատվաստանյութերի վնասակար և անարդյունավետ լինելը: Նահանգը հաջողությամբ կարողացավ ներկայացնել, որ պատվաստումների կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են և, փաստորեն, պատվաստանյութերն օգտակար ու մատչելի են:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երկրները, որտեղ կան անհատական համոզմունքների պատճառով դպրոցների պատվաստման պահանջներից ազատվելու օրենքի բարձր ցուցանիշներ՝ ունեն բռնկումների բարձր ռիսկեր:

Բռնկումներին վերջ դնելու հույսով՝ պատվաստումներն օգնում են վերացնել այն հիվանդությունները, որոնք մարդկությանը մոտ չի հայտնվել երկար ժամանակ: Այս ընդունված օրենքներն ապացուցել են, որ դրական ազդեցություն են թողնում հանրության առողջության վրա և երեխաներին հիվանդություններից զուրկ ապագա են ապահովում:

Պատվաստումների կողմնակի ազդեցությունները, լինելով հազվադեպ՝ շատ ավելի քիչ մարդկանց են վնասում քան հենց բուն հիվանդությունները: Հասարակական առողջապահական մարմինները լավատեսորեն են վերաբերվում երեխաների իմունիզացիայի օրենքները խստացնելուն, քանի որ դրանք կարող են վերացնել և՛ հակապատվաստումային  դավադրությունները, և՛ հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել