Հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդության պատճառով ոստիկանությունը կնոջը կասկածում է որդիների նկատմամբ բռնության մեջ

10 հունիսի, 2019  21:25

ԱՄՆ Կանզաս նահանգի 38-ամյա բնակչուհի Մելիս Հաքեսը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդության պատճառով ոստիկանությունը նրան կասկածում է որդիների նկատմամբ բռնության մեջ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Մելիսայի որդիները տառապում են ռեցեսիվ դիստրոֆիկ բուլյոզ էպիդերմոլիզով (RDEB): Այդ հիվանդության ժամանակ մաշկի եւ լորձաթաղանթի վրա փուչիկներ եւ էրոզիա է առաջանում, ինչպես նաեւ դիստրոֆիա: Ողջ է մնացել միայն որդիներից մեկը՝ 18-ամյա Մարկոս Ջորդանը: Իսկ նրա եղբայրը՝ Կառլոսը, մահացել է 14 տարեկանում սրտային անբավարարությունից:

Բուլյոզ էպիդերմոլիզը գենետիկ հիվանդություն է եւ մուտացիայի արդյունք ավելի քան 10 գեներում: Դրա պաճառով Մարկոսն ու Կառլոսը սնվելիս դժվարություններ են ունեցել, քանի որ նույնիսկ սեփական լորձը կարող էր կերակրափողի վնասվածքի հանգեցնել: Նրանց արտաքին տեսքն ու դպրոց չհաճախելը կասկածներ էր հարուցել իրավապահների եւ հարեւանների շրջանում: Արդյունքում կինը ստիպված է եղել պատասխանել տնային բնռության մեղադրանքներին:

Մելիսան խոստովանում է, որ նման վերաբերմունքը շոկային էր եւ միայնության զգացմունք է առաջացրել:

«Ես չէի հասկանում, թե ինչու են մարդիկ օգնելու փոխարեն ոստիկանություն կանչում»,- պատմում է նա:

Մարկոսի վերքերը խորն են, եւ նույնիսկ բժշկական բինտեր փոխելը ցավոտ է լինում: Ցավից չտառապելու եւ կյանքի որակը բարելավելու համար տղան ստիպված է ամեն օր օպիոիդային անալգետիկներ եւ այլ ուժեղ գործող դեղորայք օգտագործել: Նրա մայրը նշում է, որ չնայած բոլոր փորձերին՝ տղան լավատեսորեն է տրամադրված կյանքին:

Մարկոսը հավատացյալ է, եւ Մելիսայի խոսքով՝ հենց հավատն է նրան ապրելու ուժ տալիս:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի