Գիտնականները հատուկ սպեղանի են մշակել ոտքերի խոցերով դիաբետիկների համար

11 հունիսի, 2019  09:39

Կենտրոնական Ամերիկայի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտից (National Polytechnic Institute) գիտնականները սպեղանի են մշակել դիաբետիկների ոտքերի խոցերի բուժման համար, որոնք առաջացնում են հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաները:

Դիաբետիկ խոցերը չապաքինվող վերքեր են, որոնք կարող են հեշտությամբ դառնալ վտանգավոր բակտերիաների ապաստարան: Դրանց դեմ պայքարելը դժվար է, հատկապես եթե բակտերիաները կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Երբեմն նման խոցերի պատճառով  ստիպված են անդամահատել պացիենտների վերջույթները:

Նոր սպեղանիի մեջ, որը կօգնի այս խնդրի դեմ պայքարին, օգտագործվում է «Bdellovibrio bacteriovorus» կոչվող բիոակտիվ ագենտ, որն ի զորու է զսպել այլ միկրոօրգանիզմների աճը եւ վերքից դրանք հեռացնել: Այս նյութը գործում է նույնիսկ ամենադիմացկուն ախտածինների դեմ՝ ներառյալ Pseudomonas aeruginosa-ն (Կապտաթարախային ցուպիկ):

Սպեղանին առայժմ մշակման փորձարարական փուլում է: Այն ստեղծողներն առաջիկայում հույս ունեն անցնել կլինիկական փորձարկումներին:

Գիտնականները նշում են, որ սպեղանիի արդյունքը տարբեր է՝ կախված ինֆեկցիայի ծանրությունից: Հասկանալի պատճառներով փտախտի զարգացման փուլում սպեղանին այլեւս չի գործի: Բայց ինֆեկցիայի զարգացման ավելի վաղ փուլերում այն կարելի է համադրել հակաբիոտիկների հետ առավելագույն արդյունք ստանալու համար:

Աղբյուրը՝ Xinhua

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի