• Latest news

«Բուերին» ինչպե՞ս վերափոխել «արտույտների». գիտնականներ

11 հունիսի, 2019  17:25

Բիրմինգեմի համալսարանի, Սուրեյի համալսարանի եւ Մոնաշի համալսարանի հետազոտողների եզրահանգումների համաձայն՝ միանգամայն հնարավոր է «բուերին» «արտույտների» վերափոխել: Այս նպատակին հասնելու համար մարդը պետք է փոխի իր ցիրկադային ռիթմերը:

Հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է 21 «բու»: Բոլոր կամավորներին միավորում էր այն, որ նրանք քնում էին գիշերվա 2:30-ի սահմաններում եւ արթնանանում առավոտյան մոտ 10-ին: Փորձի շրջանակում նրանք պետք է արթնանային 2-3 ժամ ավելի վաղ եւ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեին բաց օդում առավոտյան արեւի տակ: Դրանից բացի, նրանց նշանակված էր վաղ նախաճաշ, առավոտյան ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որոշակի ժամին ճաշ եւ մինչեւ 19:00՝ ընթրիք:

Եվս մեկ պայման է 15:00-ից հետո սուրճից եւ 16:00-ից հետո ցերեկային քնից հրաժարվելը: Փորձարկվողները նաեւ պետք է քնելու պատրաստվեին 2-3 ժամ ավելի վաղ եւ նվազագույնի հասցնեին երեկոյան լուսավորությունը: Նշենք, որ հարկավոր էր քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:

Երկու շաբաթը լրանալուց հետո բոլոր կամավորների կենսաբանական ժամացույցները 2 ժամով տեղաշարժվել են: Ընդ որում՝ փորձի մասնակիցները նշել են, որ օրվա ընթացքում իրենց ավելի առույգ եւ ակտիվ են զգացել, իսկ սթրեսի եւ դեպրեսիայի մակարդակը զգալիորեն նվազել է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել