Ոսկորների բիոնիկ իմպլանտը կօգնի ոտքերի տարբեր երկարությամբ հազարավոր մարդկանց

11 հունիսի, 2019  14:17

Պացիենտի մարմնի մեջ աճող եզակի բիոնիկ իմպլանտը հազարավոր մարդկանց կօգնի լուծել հոդերի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ նրանց, ում մի ոտքը մյուսից կարճ է:

Ոտքերի երկարության տարբերությունը բավականին տարածված երեւույթ է. իրականում Երկրագնդի բնակչության գերակշիռ մեծամասնության մի ոտքը մյուսից կարճ է, բայց 99 տոկոս դեպքերում այս տարբերությունն աչքի համար անտեսանելի է, քանի որ այն միլիմետրորով է հաշվարկվում: Իսկ եթե մարդու մի ոտքը մյուսից կարճ է մի քանի սանտիմետրով, ապա զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա եւ մեծ թվով խնդիրներ ստեղծում:

Մինչեւ վերջին ժամանակները այսպիսի թերությունները շտկում էին Իլիզարովի սարքով, որը թույլ է տալիս դանդաղորեն եւ հետեւողականորեն մեծացնել վերջույթների երկարությունը:

Հիմա գիտնականները նոր մեթոդ են մշակել, որը ենթադրում է մարդու վերջույթում ոսկորի բիոնիկ իմպլանտի տեղադրում: Իմպլանտը, որը էլեկտրամագնիսներով տիտանե ձող է, տեղադրվում է ոտքի կոտրված հատվածում: Այդտեղ են տեղադրվում նաեւ հատուկ պտուտակներ, որոնցով կարելի է ամեն օր ոտքի երկարությունը 1 մմ-ով երկարացնել: Իմպլանտը ոսկորը պահում է դրսից՝ ըստ դրա ձգման չափի, եւ այս տեխնոլոգիայի շնորհիվ հաջողվում է հասնել ոսկորի երկարության արդյունավետ մեծացման:

Իմպլանտի տեղադրման վիրահատությունը տեւում է մոտ 90 րոպե եւ անցկացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո պացինետը եւս 2 օր անցկացնում է ստացիոնարում, որից հետո տուն է վերադառնում:

Իմպլանտը 6 ամիս շարունակ ձգում է նրա ոսկորը, մինչեւ հաջողվում է հասնել անհրաժեշտ երկարությանը, որից հետո հանվում է երկրորդ վիրահատությամբ:

Մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկվել է մեծ թվով պացիենտների վրա: Շատ մարդիկ, որոնց մի ոտքը մյուսից 10-15 սմ-ով կարճ էր, կարողացել են այս տեխնոլոգիայի շնորհիվ ազատվել անհամամասնությունից, սկսել նորմալ քայլել, վազել եւ անգամ հեծանիվ վարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի