• Latest news

Առաջարկում են ցնորածին սնկերը նշանակել հակադեպրեսանտների փոխարեն

11 հունիսի, 2019  19:50

Կայսերական քոլեջի (Լոնդոն) Հոգեկան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռոբին Կարհարթ-Հարիսն առաջարկում է ցնորածին սնկերը նշանակել հակադեպրեսանտների փոխարեն: Նրա կարծիքով՝ համանման սցենարը հնարավոր է մոտակա 5 տարում:

The Independent-ը հայտնում է, որ Կարհարթ-Հարիսը ղեկավարել է հետազոտությունը, որն ուսումնասիրել է, թե պսիլոցիբինային սնկերը ինչպես են թեթեւացնում դեպրեսիայի ախտանիշները այլ դեղամիջոցների համեմատությամբ: Փորձագետը նշում է, որ սնկերի այս տեսակը դրական է ազդում պացիենտների վիճակի վրա՝ ի տարբերություն հակադեպրեսանտների նրանց մոտ չառաջացնելով արգելակման զգացում: Դրանից բացի, հակադեպրեսանտները կարող են կախվածություն առաջացնել, եւ գերդոզավորման բավականին մեծ ռիսկ կա: Միաժամանակ, ցնորածին սնկերը կարող են առաջացնել հզոր հոգեկան ապրումներ եւ չափազանց վտանգավոր են փսիխոզով տառապող անձանց համար:

Կայսերական քոլեջի հետազոտությանը մասնակցել է չափավոր կամ ծանր դեպրեսիայով շուրջ 60 մարդ, որոնք պետք է բուժում ստանային թերապիայի հիմքով եւ պսիլոցիբինային սնկերով: Կամավորները, որոնք ստանում էին էսցիտալոպրամ կամ պլացեբո, ընտրվել են պատահականության սկզբունքով, եւ այսպիսով ո՛չ բժիշկները, ո՛չ պացիենտները մինչեւ հետազոտության ավարտը չէին իմանալու, թե ինչի վրա է հիմնված բուժումը:

Հետազոտողները նախատեսում են նաեւ պարզել, թե պսիլոցիբինային սնկերն ինչպես են ազդում սննդային վարքագծի խանգարումների վրա: Սակայն հարկ է նշել որ պսիլոցիբինը, որը մտնում է ցնորածին սնկերի բաղադրության մեջ ներառված է թմրամիջոցների ցանկում, եւ դրա իրացումը ապօրինի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել