• Latest news

Փորձարկվող դեղամիջոցը կարող է հետաձգել 1-ին տիպի դիաբետի զարգացումը

11 հունիսի, 2019  23:45

Տեպլիզումաբ փորձարկվող դեղամիջոցով երկշաբաթյա թերապիան հանգեցրել  է բարձր ռիսկի խմբից պացիենտների մոտ 1-ին տիպի դիաբետի զարգացման հետաձգմանը:

The New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տեպլիզումաբը նպաստում է հիվանդության ավելի ուշ զարգացմանն այն մարդկանց մոտ, որոնց հարազատները տառապում են 1-ին տիպի դիաբետով: Հետազոտությանը մասնակցել է 8-49 տարեկան 76 կամավոր, որոնց մոտ հայտնաբերվել են դիաբետի հետ կապված հակամարմիններ, դրա համար նրանք արդեն ներառվել էին դիաբետի զարգացման բարձր խմբի մեջ:

Հավաքված տվյալների համաձայն՝ տեպլիզումաբ ստացող մարդկանց խմբում -ին տիպի դիաբետը զարգացել է մեկ տարի ուշ, քան նրանց մոտ, ովքեր պլացեբո են ստացել: 7%-ի մոտ թերապիայի սկզբից առաջին տարում դիաբետ է ախտորոշվել, այն դեպքում, երբ պլացեբո-խմբում այդ ցուցանիշը կազմել է 44%-ը:

Լուրջ հետեւանքներ եւս չեն նկատվել, տարածված հետեւանքներից են եղել լիմֆոցիտների եւ ջերմային ցածր մակարդակը:

Տեպլիզումաբը նվազեցնում է CD3+ Т-բջիջների աուտորեակտիվ ակտիվությունը՝ դրանով պաշտպանելով ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները: Դրանով է բացատրվում 1-ին տիպի դիաբետի հետաձգման արդյունավետությունը:

Դեղորայքի մշակող Provention Bio Inc-ի խոսքով՝ անհրաժեշտ է հավելյալ, մասշտաբային հետազոտություններ անցկացնել որպես դեղամիջոց տեպլիզումաբը գրանցելուց առաջ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել