• Latest news

Հայաստանի բնակչության մինչեւ 40 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ

11 հունիսի, 2019  15:28

Նախնական տվյալներով՝ Հայաստանի բնակչության 30-40 տոկոսը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ (NAFLD): Հունիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Ղազինյանի խոսքով՝ հանրապետությունում NAFLD-ով առավել հաճախ հիվանդանում են  հիմնականում մետաբոլիկ համախտանիշով, ինսուլինառեզիստենտությամբ, դիաբետով եւ խոլեստերինի բարձր մակարդակով 40 տարեկանից մեծ անձինք: Դրանից բացի, հիվանդությանը ենթակա են ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդիկ, չնայած առանձին դեպքերում (մինչեւ 7-8 տոկոս) NAFLD-ը կարող է դիտվել նաեւ բարեկազմ մարդկանց շրջանում:

Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ երեխաների մինչեւ 8 տոկոսն ունի լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության այս կամ այն դրսեւորումը: Հայաստանում NAFLD-ով հիվանդացության հստակ վիճակագրություն առայժմ չկա, սակայն Ղազինյանը ուշադրություն դարձրեց նրան, որ հանրապետության մանուկների շրջանում որոշակի տոկոսը ավելորդ քաշ ունի, որը ռիսկի գործոններից մեկն է:

NAFLD-ի վտանգավորությունն այն է, որ առաջին փուլերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Նման դեպքերում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը պատահաբար է ախտորոշվում, երբ պացիենտն ՈւՁ հետազոտություն է անցնում: Մինչդեռ NAFLD-ի հետեւանքով մահացության մակարդակը բավականին բարձր է:

Ղազինյանը տեղեկացրեց, որ խնդրի արդիականությունը հաշվի առնելով՝ 2021 թվականին Երեւանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ ԱՄՆ-ից, Ասիայի եւ Եվրոպայի երկրներից մասնագետների մասնակցությամբ: Միջոցառման շրջանակում NAFLD-ի տարածման հարցեր կբարձրացվեն, ինչպես նաեւ կքննարկվեն բուժման մեթոդները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել