• Latest news

Ինչպե՞ս են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելն ազդում լյարդի առողջության վրա

11 հունիսի, 2019  16:14

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելը առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչներ են: Ֆաստֆուդից, քաղցր գազավորված ըմպելիքներից հրաժարումը, ժամանակին սնվելը կարող են օգնել այնպիսի  հիվանդության պրոֆիլակտիկայի գործում, ինչպիսին լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունն է(NAFLD):

Հունիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ NAFLD պրոֆիլակտիկայի, ինչպես նաեւ բուժման կարեւոր բաղադրիչներն են ավելորդ քաշի դեմ պայքարը, ճիշտ սնվելը եւ ֆիզիկական ակտիվությունը:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում բավականին տարածված պրակտիկա է նախաճաշից հրաժարվելը: Մինչդեռ տվյալ գործոնը մեծացնում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման վտանգը:

Ղազինյանը տեղեկացրեց, որ լյարդի առողջության համար անհրաժեշտ  է հետեւել սնվելու ճիշտ ռեժիմին: Դա նշանակում է, որ օրական հարկավոր է 3-4 անգամ սնվել, պարտադիր նախաճաշել, ընթրել 19:00-ից ոչ ուշ:

Հարկավոր է սննդակարգում նաեւ նվազեցնել թխվածքների, հացի եւ յուղոտ ուտեստների քանակը:

NAFLD զարգացման վտանգներից է նաեւ ֆաստֆուդի օգտագործումը, ինչպես հայտնի է, այն նպաստում է ավելորդ քաշին:

 Բացի այդ ճարպակալումը ուղղակիորեն կապված է դիաբետի եւ զարկերակային բարձր ճնշման հետ, իսկ դա նշանակում է, որ ճարպակալումից տառապող մարդը պետք է նեղ մասնագետի մոտ համալիր կոնսուլտացիա ստանա:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ առողջ սնման սկզբունքները պետք է մանկությունից սերմանվեն:

Նա ուշադրություն դարձրեց այն հանգամաքնին, որ Հայաստանում 30-35 տարեկանից բարձր անձանց թվում վիսցերալ ճարպակալման դեպքերի աճ է նկատվում, ինչը մտահոգություն է առաջացնում:

Բացի այդ հայ երիտասարդների թվում տարածված է քաղցր գազավորված ըմպելիքների սպառումը, որոնցում շաքարի մակարդակը բարձր է:

Մխիթարյանն ընդգծեց, որ լյարդի առողջության վրա բացասաբար են անդրադառնում ոչ կանոնավոր սնվելը, յուղոտ ուտելիքների եւ կենդանական ճարպերի չարաշահումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ դրա բացակայությունը անդրադառնում է մարդու առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել