• Latest news

11-ամյա տղան 14 կգ գիրացել է՝ հորը փրկելու համար

11 հունիսի, 2019  18:33

Չինաստանի Հենան նահանգի Հուեյսյան քաղաքից 11-ամյա Լու Ցզիկուանը 14 կգ գիրացել է՝ հորը փրկելու համար:

Տղայի հայրը ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի, եւ Լուն, պարզվել է, համապատասխանում է դոնորի դերին: Միակ խնդիրը նրա քաշն է. տղան կշռում էր ընդամենը 30 կգ, իսկ ոսկրածուծի դոնորը պետք է ունենա 45 կգ-ից ոչ պակաս քաշ:

Օնկոլոգիական հիվանդության ախտորոշմամբ հորը փրկելու համար Լուն որոշել է բոլոր հնարավոր միջոցներով հավաքել պակասող 15 կիլոգրամը: Վերջին 2 ամիսներին նա ուտում է որքան կարողանում է, որպեսզի հնարավորինս շատ գիրանա:

«Նույնիսկ եթե ցավ եմ զգում, շարունակում եմ ուտել,- պատմում է նա: - Մեր ընտանիքը չի դիմանա հորս մահվանը»:

Մարտից Լուն գիրացել է մինչեւ 44 կգ եւ չի պատրաստվում կանգ առնել, մինչեւ քաշը չհասնի 50 կգ-ի: Այդ ժամանակ նա կկարողանա ոսկրածուծը զոհաբերել իր հորը, իսկ փոխպատվաստումը կարող է նրան քաղցկեղից բուժվելու հնարավորություն տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել