• Latest news

Կանցեռոգեն արքայախնձորներ. Մի շարք մթերքներում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

11 հունիսի, 2019  22:27

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը բազմաթիվ  մթերքներում վտանգավոր նյութեր է հայտնաբերել:

 Անանասներում եւ բաթաթում գիտնականները պեր եւ պոլիֆտորալկիլային նյութերի հետքային քանակություն են գտել: Իսկ միացությունների ավելի բարձր կոնցենտրացիան, որոնք կարող են քաղցկեղի զարգացման հանգեցնել, հայտնաբերվել է մսում, կաթնամթերքում, շոկոլադե տորթերում եւ շոկոլադային կաթում:

Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից սահմանված նորմերը գերազանցող PFAS մակարդակները գտնվել են հնդկահավի մսից պատրաստված ֆարշում, սթեյքներում, հոթ դոգերում, հավի ազդրերում, թառափում, սաղմոնում, ծովախեցգետնիններում եւ լոքոյում: Իսկ խմելու եւ գետնի ջրերում նույնպես PFAS-ի վտանգավոր մակարդակներ են հայտնաբերվել:

Թեեւ մասնագետները կարծում են, որ հավանականությունը, որ PFAS-ի նման քանակությունը կվնասի մարդուն, բարձր չէ, որոշ մթերքներում, օրինակ՝ կովի կաթում, պեր եւ պոլիֆտորալկիլային նյութերի պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցել է մարդու առողջության համար անվտանգ մակարդակը: Բացի այդ գոյություն ունի PFAS-ի մոտ 500 տարատեսակ, սակայն  EPA-ն խորհուրդներ է մշակել միայն 2 տեսակի համար՝ պերֆտորոկտանային թթվի(PFOA)  եւ պերֆտորօկտանսուլֆոնային թթվի (PFOS) համար:

 Գիտնականներն ընդգծում են, որ հարկավոր է հրաժարվել այն ենթարդրությունից, որ այդ բոլոր քիմիական նյութերը անվտանգ են, դրանցից շատերի մասին դեռ շատ բան հայտնի չէ:

Հետազոտողները ենթադրում են, որ PFAS-ը սննդամթերքում հայտնվում է սննդային փաթեթավորումների միջոցով: 2018-ի դեկտեմբերին հաղորդվում էր թղթե տուփերում եւ սենդվիչների համար փաթեթավորումներում PFAS-ի առկայության ապացույցների մասին:

Նույն թվականին Վաշինգտոն նահանգում արգելել էին PFAS օգտագործել  միկրոալիքային վառարանի համար նախատեսված պոպկորնի փաթեթավորումներում, մեկանգամյա սպասքում, անձեռնոցիկներում: Սննդում այդ քիմիական նյութերի եւս մեկ հնարավոր աղբյուր է պատրաստման համար օգտագործվող աղտոտված ջուրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է