• Latest news

Ինչո՞ւ են ավտոխցանումներն առողջության համար վտանգավոր

12 հունիսի, 2019  21:30

Ավտոխցանումները ոչ միայն մեզ զայրացնում են, այլեւ չափազանց բացասաբար են ազդում մեր առողջության վրա՝ առաջացնելով նյարդային համակարգի, աղեստամոքսային տրակտի, սրտի եւ թոքերի խնդիրներ: Ավելին՝ դրանք կարող են նպաստել հիշողության վատթարացմանը եւ դեպրեսիայի զարգացմանը:

University of Surrey-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ խնդիրը արտանետվող գազերի մեջ է, որոնց պարունակությունը խցիկում 40 տոկոսով աճում է, եթե մեքենան հայտնվում է խցանման մեջ:

Շմոլ գազը կամ ածխածնի օքսիդի տարբերակները թափանցում են արյան մեջ եւ խախտում թթվածին մատակարարելու նրա ունակությունը, ինչը թթվածնային քաղց է առաջացնում եւ ուշադրության ժամանակավոր կորուստ: Հատկապես շատ շմոլ գազ է գրանցվում մեծ քանակությամբ բեռնատարներով խցանումներում:

Մեկ այլ վտանգ են ներկայացնում ազոտի օքսիդներն ու երկօքսիդները՝ NO եւ NO2: Աչքերի, քթի եւ բրոնխների լորձաթաղանթի հետ շփվելիս առաջանում են ազոտական եւ ազոտային թթուներ, այս պատճառով մարդն այս նյութերի առկայությամբ աչքերում ծակոց եւ այրոց է զգում: Ազոտի օքսիդների երկարատեւ ներգործությունը կարող է առաջացնել քրոնիկական բրոնխիտ, աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի բորբոքում, սրտային հիվանդություններ, ինչպես նաեւ նյարդային խանգարումներ եւ դեպրեսիա:

Դրանից բացի, արտանետվող գազերի մեջ պարունակվում են պարաֆինային (ալկաններ), նավթենային (ցիկլաններ) եւ բուրավետային (բենզոլներ) ածխաջրածինների 150 տարատեսակներ: Բոլորը շատ թունավոր են եւ կարող են բերել չարորակ նորագոյացությունների զարգացման:

Մասնագետները պնդում են, որ հենց այս պատճառով ավտոխցանումների ժամանակ պատուհանները բացել չի կարելի: Խցիկի օդափոխությունը պետք է կատարվի ավտոմեքենայի  կլիմայական սարքով՝ օդի ֆիլտրով: Մասնագետները խորհուրդ են տալիս մեքենաների մեջ տեղադրել օդի համար ածխային ֆիլտրեր, որոնք պատրաստված են զինվորական հակագազի սկզբունքով եւ գոնե մասնակի օդը մաքրում են ոչ միայն մրից, այլ նաեւ մեծ թվով վնասակար գազերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել