• Latest news

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը կարող է պաշտպանել գոտեթրմորից

12 հունիսի, 2019  22:22

Ջրծաղիկի դեմ պատվաստանյութ ստացած երեխաները  զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում գոտեթրմորով: Այս մասին նշվում է Pediatrics ամսագրում հրապարակված  նոր հետազոտությունում:

Գոտեթրմորը  (herpes zoster) զարգանում է նույն վիրուսից, ինչ եւ ջրծաղիկը վարակվելու արդյունքում: Ջրծաղիկով հիվանդացած մարդու օրգանիզմում վիրուսը մնում է, սակայն իմունային համակարգը սովորաբար այն վերահսկողության տակ է պահում: Սակայն իմունիտետի անկման դեպքում վիրուսը կարող է ակտիվանալ եւ հանգեցնել ցավոտ ցանի առաջացման: Ջրծաղիկով հիվանդացած մարդկանց մոտ մեկ երրորդի մոտ առնվազն մեկ գոտեթրմորի դեպք է լինում:

Թեեւ այդ հիվանդությունը իմունիտետի թուլացման պատճառով հաճախ է հանդիպում տարեց մարդկանց մոտ, երեխաների մոտ նույնպես կարող է գոտեթրմոր զարգանալ:

Kaiser Permanente բժշկական հետազոտությունների կենտրոնի  հետազոտողնմերի խոսքով ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ  ջրծաղիկի դեմ պատվաստանյութը նվազեցմում է երեխաների մոտ գետթրմորի առաջացման հավանականությունը: Սա ընդգծում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կրկնակի առավելությունը:

Հետազոտության շրջանակում մասնագեները ուսումնասիրել են 2003-2014 թվականների ավելի քան 6.3 մլն երեխաների էլեկտրոնային բժշկական գրառումները

Երեխաների մոտ 50 տոկոսը պատվաստվել է հետազոտության շրջանում:

Պարզվել է, որ

Հետազոտության 12 տարիների ընթացքում երեխաների մոտ թրմորով հիվանդացության հաճախականությունը 72 տոկոսով նվազել է պատվաստված երեխաների թվի ավելացմանը զուգընթաց

Պատվատսված երեխաների մոտ հիվանդացությունը 78 տոկոսով ցածր է եղել, քան չպատվաստվածների մոտ:

Թույլ իմունիտետով երեխաների մոտ հիվանդացությունը 5-6 անգամ բարձր է եղել, քան ամուր իմունիտետով երեխաների մոտ

Պատվաստվածների եւ չպատվաստվածների խմբում 100 հազար մարդ-տարիների դեպքում գետեթրմորի դեպքերի հարաբերակցությունը եղել է 38/170

Չպատվաստված երեխաների շրջանում գոտեթրմորով հիվանդացությունը 2003-2007 թվականներին աճել է, այնուհետ կտրուկ նվազել  է հետազոտության ժամանակահատվածի վերջում: Բանն այն է, որ այդ ընթացքում պատվատսման մակարդակի բարձրացումը նվազեցրել է գոտեթրմորով վարակվելու վտանգը ընդհանուր առմամբ բոլոր երեխաների համար, այդ թվում չպատվաստված: Նվազումը կարող էր կապված լինել նաեւ պատվաստման օրացույցում պատվաստանյութի երկրորդ դոզայի ներգրավմամբ, քանի որ հիվանդացությունը զգալիորեն ցածր էր այն երեխաների մոտ, որոնք ստացել են ոչ թե 1 դոզային, այլ 2 դոզային պատվաստանյութեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել