• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր «սպիտակ խալաթի հիպերտոնիան»

13 հունիսի, 2019  12:06

Հավանաբար արդեն առիթ ունեցել եք լսելու «սպիտակ խալաթի հիպերտոնիայի» մասին: Սա այն է, երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ բժիշկը կամ բուժքույրը չափում է նրա ճնշումը: Հետազոտությունների համաձայն՝ յուրաքանչյուր 5-րդ մեծահասակ մարդու մոտ կարող է լինել «սպիտակ խալաթի հիպերտոնիա»:

Այս ֆենոմենը ընդունված է բացատրել այն հանգամանքով, որ պացիենտները բուժհաստատություններ այցելելիս անհանգստանում են, եւ դա ճնշման բարձրացում է առաջացնում: Սակայն հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ նման հիպերտոնիան կարող է լինել ապագայում որոշակի հիվանդությունների զարգացման մեծ հավանականության նշան:

Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականների կատարած նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Annals ofInternal Medicine ամսագրում, ցույց են տվել, որ «սպիտակ խալաթի հիպերտոնիայով» պացիենտների շրջանում, եթե նրանց չբուժեն, ոչ միայն 2 անգամ ավելի բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլեւ 2 անգամ ավելի բարձր է դրանց հետեւանքով մահանալու հավանականությունը, քան նորմալ զարկերակային ճնշմամբ մարդկանց շրջանում:

Միեւնույն ժամանակ, «սպիտակ խալաթի հիպերտոնիայով» պացիենտների շրջանում, որոնք հիպերտոնիայի բուժման դեղեր են ընդունել, չի դիտվել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման կամ դրանց հետեւանքով մահանալու մեծ հավանականություն՝ զարկերակային ճնշման նորմալ ցուցանիշներով պացիենտների համեմատությամբ:

Մասնագետները կոչ են անում չանտեսել «սպիտակ խալաթի հիպերտոնիայի» խնդիրը. Նույնիսկ եթե մարդու ճնշումը բարձրանում է միայն բժշկի կաբինետում, նա, միեւնույն է, բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ բարձր զարկերակային ճնշումը (սնդիկի սյան 130/80 մմ) կամ հիպերտոնիան, եթե չբուժվի, մեծացնում է ծանր հիվանդությունների, ներառյալ սրտի եւ գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի