• Latest news

Կյանքի համար որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի տարածքում բնակվող կարիճների խայթոցը

12 հունիսի, 2019  14:36

2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը Հայաստանում հայտնաբերվել է միջատների, այդ թվում՝ կարիճների խայթելու 170 դեպք, որոնց հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում միջատների խայթոցի հետեւանքով 2 մարդ մահացել էր: Հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ ալերգիկ ֆոնի բացակայության դեպքում միջատի խայթոցը կյանքի համար վտանգավոր չէ:

Ինչ վերաբերում է կարիճներին, ապա ինչպես տեղեկացրեց փորձագետը, Հայաստանում մահացու վտանգավոր տեսակներ չկան: Չնայած դրան, կարիճի խայթոցի դեպքում արժի դիմել բժշկական օգնության: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, քանի որ աճող օրգանիզմում դրանց խայթոցի վտանգավոր ազդեցությունը մեծանում է:

Խանգելդյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ կարիճն իր թույնի ամբողջ չափաբաժինը բաց է թողնում միայն ինքնապաշտպանության նպատակով, իսկ դա նշանակում է, որ «սովորական» խայթոցի դեպքում միջատը կարող է այս չափաքանակը մի փոքր նվազեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է