• Latest news

Հազար թղթե կռունկ՝ օնկոհիվանդ հայ երեխաների համար (ֆոտո)

12 հունիսի, 2019  19:22

Հունիսի 12-ին օրիգամի ոճով ստեղծված հազար թղթե կռունկները նվիրվել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի երիտասարդ պացիենտներին: Միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Ճապոնական առասպելի համաձայն՝ հազար թղթե կռունկների պատրաստումը կարող է ի կատար ածել բաղձալի երազանքը: Ամբողջ աշխարհով հայտնի է Հիրոսիմայից 12-ամյա ճապոնուհու՝ Սադակո Սասակիի պատմությունը, որը ատոմային ռմբակոծությունից հետո  լեյկեմիայով հիվանդանալով, ապաքինվելու հույսով սկսել էր կռունկներ պատրաստել: UWC Dilijan College-ից ճապոնացի ուսանողների եւ «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի շնորհիվ, հազար թղթե կռունկները զարդարել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Ծագող արեւի երկրում կռունկը երջանկության եւ գեղեցկության խորհրդանիշ է:

Նա նաեւ նկատեց, որ ճապոնացի ուսանողների մասնակցությամբ ստեղծված թղթե կռունկները կնպաստեն խաղաղության եւ բարեկեցության տարածմանը:

«City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հույս հայտնեց, որ սիրով եւ ջերմությամբ ստեղծված թղթե կռունկները կօգնեն օնկոհիվանդներին ապաքինվել:

Հուզիչ ակցիայի գլխավոր նպատակը հիվանդ երեխաներին հույս նվիրելն է, ինչը կարեւոր է ոչ միայն պացիենտների, այլեւ նրանց ծնողների համար:

«Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանն իր կողմից տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է նման ակցիա, ընդ որում թղթե կռունկները ստեղծվելու են փոքրիկ օնկոհիվանդների եւ ապաքինված երեխաների ձեռքերով: Ծրագրի արդյունքներով հազար կռունկները Հայաստանից Ճապոնիա կուղարկվեն:

Միջոցառման լուսանկարներով Facebook-ի իր էջում կիսվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է