• Latest news

Ուշադիր մայրը փրկել է որդու կյանքը՝ նրա ձեռքին քերծվածք նկատելով (ֆոտո)

13 հունիսի, 2019  13:14

Ջերսի նահանգից 41-ամյա Ալեքսանդրա Ռադդին  8-ամյա որդու դաստակին ժամանակին նկատել է սեպսիսի նշան, ինչի շնորհիվ փրկել է նրա կյանքը:

The Mirror-ը հաղորդում է, որ Ալեքսանդրան շատ է անհանգստացել՝ փոքրիկ Էվանի մաշկին կարմրություն նկատելով: Նա անգամ չի սպասել հաջորդ օրվան եւ ոչ աշխատանքային ժամին դիմել է բժշկի:

Զննելով երիտասարդ պացիենտին մասնագեոտները նրա մոտ սեպսիս են հայտանբերել՝ կյանքի համար վտանագվոր արյան վարակում: Հրատակարության տվյալներով՝ Անգլիայում ամեն տարի սեպսիսից մահանում է  15 հազար մարդ:

 «Նման խնդրով չի կարելի նստել եւ սպասել մինչեւ երևկլուշաբթի, երբ բժիշկների մոտ ընդունելության ժամ լինի», — պատմել է Ալեքսանդրան:

Մասնագետների խոսքով՝ եթե մայրը ժամանակին չնկատեր խնդիրը  եւ երեխային հիվանդանոց չբերեր, նրան լուրջ բարդություններ էին սպասվում, չի բացառվում, որ մահացու ելքով: Բայց քանի որ հակաբիոտիկներով բուժումը ժամանակին էր սկսվել, տղային հաջողվել է փրկել:

Պարզվել է, որ դրանից մի շաբաթ առաջ Էվանը կենդանաբանական այգի այցելելու ժամանակ վնասել է ձեռքը: Հավանաբար վերքի մեջ  ինֆեկցիա է ներթափանցել, ինչն էլ հանգեցրել է սեպսիսի զարգացման:

Ալեքսանդրան ընկերների խորհրդով որոշել է կատարվածի մասին պատմել: Նա Facebook-ի էջում հրապարակել է որդու պատմությունը՝ մի քանի նկար բեռնելով՝ այլ ծնողներին տեղեկացնելու համար, թե որքան կարեւոր է ուշադիր լինել երեխաների նկատմամբ եւ ցանկացած կասկածների դեպքում դիմել բժշկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել