• Latest news

ԲԱՀ-երը կարող են չափազանց վտանգավոր լինել առողջության համար. գիտնականներ

14 հունիսի, 2019  09:34

Այսպես կոչված բիոլոգիապես ակտիվ սննդային հավելումները (ԲԱՀ), որոնք այդքան հայտնի են այսօր, կարող են որոշ դեպքերում վտանգավոր լինել առողջության համար եւ անգամ հաշմանդամության հանգեցնող մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ:

Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը վերլուծել է ավելի քան 11 տարվա ժամանակահատվածում՝ 2004-2015 թվականներին, ԲԱՀ-երի ընդունման դեպքում կողմնակի ազդեցությունների վիճակագրությունը: Արդյունքներն անսպասելի էին. պարզվել է, որ մոտ 40 տոկոս դեպքերում նման դեղամիջոցները մարդու օրգանիզմի համար ծանր հետեւանքներ են առաջացրել:

Մասնագետները նշում են, որ շատ սննդային հավելումներ քիմիական նյութեր են պարունակում, որոնք մի շարք խանգարումներ եւ խնդիրներ են առաջացնում: Այդ բաղադրամասերից մի քանիսն անգամ գործածման համար արգելված են՝ ապացուցված վտանգի պատճառով: Այսպես՝ փորձագետները տարածված հավելումներում հայտնաբերել են պեստիցիդների, ծանր մետաղների եւ նման նյութերի պարունակություն: Քանի որ ԲԱՀ-երը ստուգումների եւ հետազոտությունների չեն ենթարկվում, ինչպես իսկական դեղերը, դրանց մեջ կարող է ինչ ասես պարունակվել:

Դրանից բացի, ԲԱՀ-երի մեջ հաճախ նյութեր են պարունակվում, որոնք մտնում են որոշ դեղերի բաղադրության մեջ: Սակայն ԲԱՀ-երի փաթեթների վրա այս մասին չի նշվում. սպառողին կեղծ տեղեկություն են հաղորդում այն մասին, որ դրանք «բնական սննդային հավելումներ» են: Մինչդեռ, իրականում դրանց մեջ գաղտնի պարունակվող դեղանյութերը կարող են փոխազդել այլ դեղամիջոցների հետ, որոնք պացիենտն ընդունում է, անսպասելի ռեակցիաներ եւ խնդիրներ առաջացնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել