• Latest news

Բերանի մետաղական համը ինչպիսի՞ խնդիրների մասին կարող է վկայել

14 հունիսի, 2019  13:19

Բերանի մետաղական համը կարող է լինել В12 վիտամինի դեֆիցիտի նշան, որը կարեւոր դերակատարում ունի արյան կարմիր գնդիկների արտադրման եւ ուղեղի ակտիվության գործում: Այս մասին հայտնում է հայտնի բրիտանացի բժիշկ Էնդրյու Վեյլը:

B12 վիտամինը մեծ նշանակություն ունի նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար, այն նաեւ մասնակցում է բջջային ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի ստեղծմանը ու բջիջներին օգնում է անհրաժեշտ ծավալով յուրացնել սպիտակուցները, ճարպերը եւ ածխաջրերը: B12-ի գլխավոր աղբյուրներ են համարվում տավարի միսը եւ տավարի լյարդը, սաղմոնը, ոչխարի միսը, ծովախեցգետինը, սարդինան, ձողաձուկը, ձուն, կաթը: Բուսական մթերքներից՝ ջրիմուռները (լամինարիան կամ կապտականաչը), գարեջրի խմորիչը, միսո սոուսը, տոֆուն, հացահատիկային խոտաբույսերը:

Եթե մարդու սննդակարգում չի բավականացնում B12 վիտամինը, նրա մոտ առաջանում են դրա պակասի ախտանշաններ, ինչպես՝ մշտական հոգնածությունը, փոքր ծանրաբեռնվածությունից հետո հեղձուկը, սրտի զարկերի հաճախացումը, գլխացավը, ախորժակի կորուստը: Հետաքրքիր ախտանշաններից մեկն է բերանի մետաղական համը:

Էնդրյու Վեյլը նշել է, որ եթե մետաղական համը զուգակցվում է հենց B12 վիտամինի դեֆիցիտի հետ, մարդու մոտ, որպես կանոն, նաեւ դիտվում են այնպիսի ախտանշաններ, ինչպես՝ հոգնածությունը եւ հեղձուկը:

Սակայն բերանի տարօրինակ համը կարող է վկայել նաեւ D վիտամինի կամ ցինկի պակասի մասին: Դրանից բացի, բերանի մետաղական համի ի հայտ գալը երբեմն կապված է հղիության, մրսածության հիվանդություննեի, որոշ դեղերի ընդունման հետ: Այսպես թե այնպես, եթե ձեզ անհանգստացնում է բերանի համը, ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել