• Latest news

Իրար նման մթերքները կարող են տարբեր կերպ ազդել աղիքների միկրոֆլորայի վրա. գիտնականներ

15 հունիսի, 2019  23:49

Սպանախը եւ գազարը առաջին հայացքից շատ ընդհանուր բան ունեն՝ հարուստ են А վիտամինով, բջջանյութով եւ կալիումով: Սակայն դրանք տարբեր կերպ են ազդում աղիքների միկրոֆլորայի վրա, պարզել են University of Minnesota-ի գիտնականները: Նրանք կոչ են անում մեկ կարգի չդասել մթերքները, որոնք աղիքների միկրոֆլորայի վրա տարբեր կերպ են ազդում:

Նրանց խոսքով՝ մարդիկ սովորաբար մթերքները բաժանում են խոշոր խմբերի, օրինակ՝ «միս», «բանջարեղեն», «մրգեր», «կաթնամթերք»: Բայց ավելի ճիշտ կլիներ մթերքները խմբերի բաժանել աղիքների միկրոֆլորայի վրա դրանց ազդեցությունից կախված:

Գիտնականները 17 օր գրանցել են 34 կամավորների սննդակարգը եւ անալիզի ենթարկել նրանց աղիքների միկրոֆլորան: Միկրոֆլորայի վրա միանման ազդեցություն ունեցող մթերքները դասվել են միեւնույն կարգին: Օրինակ՝ միեւնույն խմբի մեջ են հայտնվել գանգրատերեւ կաղամբն ու սպանախը: Իսկ ահա, լոլիկն ու գազարը, չնայած նման բաղադրությանը, դասվել են տարբեր խմբերի: 

Գիտնականները ուշադրություն են դարձրել նաեւ մի հետաքրքիր փաստի. աղիքների միկրոֆլորան տարբերվում է անհատականությամբ՝ միեւնույն մթերքների գործածումը բոլոր կամավորների մոտ չի, որ առաջացրել է միկրոֆլորայի ամբողջական կայունացում, տարբերություններ, այնուամենայնիվ, եղել են:

Գիտնականները հիշեցնում են, որ միկրոֆլորան կապված է օրգանիզմի մեծ քանակությամբ ֆունկցիաների հետ, եւ միկրոֆլորայի խախտումները մի շարք խնդիրներ ու շեղումներ են առաջացնում, ներառյալ մետաբոլիկ խանգարումներ, աուտոիմունային հիվանդություններ եւ ինֆեկցիաներ: Հենց այս պատճառով է այդքան կարեւոր աղիքների առողջության մասին հոգ տանելը, այդ թվում՝ գրագետ սնվելու միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել