• Latest news

Տապակած սնունդ եւ վաղաժամ մահ. գիտնականները նշել են եւս մեկ պատճառ տապակածից հրաժարվելու համար

14 հունիսի, 2019  20:17

Նույնիսկ ամենաօգտակար մթերքները չափազանց վնասակար են դառնում, եթե տապակվում են: Այս մասին ասվում է BMJ ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության համաձայն՝ օրական մեկ տապակած հավը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը 13 տոկոսով, իսկ տապակած ձկան կամ ծովամթերքի հաճախակի օգտագործումը` 7 տոկոսով:

Գիտնականները University of Iowa-ի համաճարակաբան Վեյ Բաոյի գլխավարությամբ վերլուծել են 50-79 տարեկան  100 հազար կանանցից կազմված խմբի 18 տարվա դիտարկումների  արդյունքները: Նրանք ցանկացել են պարզել, թե ինչպես են 122 սննդամթերքներն ազդում օրգանիզմի տարբեր համակարգերի վրա:

Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ ամեն օր տապակած սնունդ օգտագործած մասնակիցները ավելի հաճախ են հակված եղել սրտի խնդիրների, քան նրանք, ովքեր չեն կերել տապակած սնունդ:

Հետազոտության հեղինակներն առանձին  ընդգծել են, որ այնպսիսի օգտակար մթեորքները, ինչպիսիք են ձուկը կամ ծովամթերքը (որոնք, ինչպես հայտնի է օգտակար են սրտանոթային համակարգի համար) դառնում են վնասակար, եթե տապակվում են:

Թեեւ հետազոտությանը մասնակցել են միայն կանայք, գիտնականները վստահ են, որ նույնը կարելի է ասել տղամարդկանց դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել