Կարո՞ղ է արդյոք օղակ պտտեցնելն օգնել նիհարելուն

14 հունիսի, 2019  19:10

Պարզվել է, որ օղակ պտտելը ավելի արդյունավետորեն է օգնում մկանային զանգվածի աճին եւ ավելորդ ճարպի այրմանը, քան օրական 10 հազար քայլը: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Հելսինկիի համալսարանի գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են մարմնամարզական օղակի օգտագործման արդյունքը եւ եկել այն եզրակացության, որ այն իսկապես օնում է ավելի բարեկազմ կազմվածք ձեռք բերելուն: Ավելին՝ այն նույնիսկ քայլելուց ավելի արդյունավետ է:

Գիտնականները փորձ են անցկացրել ավելորդ քաշով ավելի քան 50 կնոջ մասնակցությամբ: Նրանց 2 խմբի են բաժանել. առաջինում ընդգրկվածները 2 ամիս պետք է օրական 13 րոպե օղակ պտտեցնեին, իսկ երկրորդում ընդգրկվածները օրական անցնեին 10 հազար քայլից ոչ պակաս: Նշված ժամկետը լրանալուց հետո մասնակիցների հանձնարարությունները փոխանակվել են՝ յուրաքանչյուր խմբում կատարել են մարզումների հակառակ ծրագիրը:

Արդյունքները գերազանցել են գիտնականների սպասումները: Պարզվել է, որ քայլելու համեմատությամբ օղակով մարզումները գրեթե 2 անգամ ավելի արագ են փոխում մկանային եւ ճարպային հյուսվածքների հարաբերակցությունը մկանների օգտին: Գիտնականները հավելել են, որ օղակը նաեւ ավելի լավ է օգնում իրանը փոքրացնելուն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ օղակ պտտելը եւ օրական 10 հազար քայլ կատարելը հավասար արդյունք են ունեցել զակերակային ճնշման եւ «վատ» խոլեստերինի նվազման ցուցանիշներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի