• Latest news

Հղիությունը չի ազդում կանանց մտավոր ունակությունների վրա. հետազոտություն

15 հունիսի, 2019  12:51

Առասպելն այն մասին, թե հղիության ժամանակ կանանց մտավոր ունակությունները վատթարանում են, իսկ ռացիոնալ մտածելու ընդունակությունն անհետանում, չափազանց տարածված է: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա միայն առասպել է եւ իրականությանը չի համապատասխանում:

Հակառակը, ինչպես պարզել են Anglia Ruskin University-ի հետազոտողները, երեխայի ծնունդին սպասելու ժամանակահատվածում ռացիոնալ մտածելու եւ շուրջը տեղի ունեցող ամեն ինչը հստակ գիտակցելու ունակությունը կանանց մոտ միայն մեծանում է. այս հատկությունը կանանց անհրաժեշտ է, որպեսզի արագ տարբերակեն վտանգները, որոնք կարող են սպառնալ իրենց եւ ապագա փոքրիկին:

Գիտնականների խոսքով՝ հղիության վերջին 3 ամիսներին կանայք իրենց փորի շուրջը ենթագիտակցորեն ձեւավորում են, այսպես կոչված, պաշտպանական պատնեշ: Երբեմն, նույնիսկ դա չգիտակցելով, նրանք մարդկանց թույլ չեն տալիս իրենց մոտենալ 66 սանտիմետրից ավելի: Այսպիսով, բնությունն ինքը թույլ է տալիս ապահովել փոքրիկին կրելու լավագույն պայմանները: Հենց բնությունն է կանանց օրգանիզմում սրում բոլոր զգացումները եւ ապագա մոր ուղեղին դրդում աշխատել ավելի արդյունավետ:

Հղի եւ ոչ հղի կանանց մասնակցությամբ փորձերը հաստատել են, որ ապագա մայրերը բնազդով ձեւավորում են պաշտպանական պատնեշ եւ ավելի լավ արձագանքում շրջապատի ցանկացած հնարավոր վտանգներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել