• Latest news

Աղիքներում բակտերիաները որոշ դեղերի թույլ չեն տալիս ճիշտ գործել. հետազոտություն

15 հունիսի, 2019  14:27

Երբեմն աղիքներում բնակվող բակտերիաները դեղամիջոցները չեզոքացնում են դեռեւս մինչ այն, երբ դրանք հասցնում են հասնել իրենց թիրախին, պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները:

Սա կարող է բացատրել, թե ինչու են որոշ դեղեր մարդկանցից ոմանց օրգանիզմում գերազանց գործում, իսկ մյուսների օրգանիզմում ոչ մի արձագանք չեն առաջացնում:

Նման բան հաճախ է տեղի ունենում, օրինակ, Պարկինսոնի հիվանդության դեմ դեղերի դեպքում:

The Daily Mail-ը հայտնում է, որ որոշ դեպքերում դեղամիջոցներն այն բանից հետո, երբ դրանց «ուտում» են աղիքների բակտերիաները, կարող են դառնալ ոչ միայն ոչ արդյունավետ, այլեւ թունավոր: Գիտնականները սա ստուգել են L-dopa-ի օրինակով՝ միջոց, որը մասամբ փոխարինում է պարկինսոնիզմով պացիենտների ուղեղում դոֆամինին:

Պարկինսոնի հիվանդության տարբեր փուլերով մարդկանց հետազոտության ընթացքում բժիշկները նկատել են, որ չնայած դեղամիջոցում դոպամինի զգալի պարունակությանը, ուղեղ էր հասնում այս հորմոնի ընդամենը 3-5 տոկոսը: Սկզբում նրանք պարզապես մեծացրել են դեղաչափը, բայց խնդիրն այն էր, որ ուղեղից դուրս դոպամինի հայտնվելը տհաճ կողմնակի էֆեկտներ էր առաջացնում, ներառյալ ստամոքսի խանգարում եւ առիթմիա: Դրանից բացի, լուծված չէր գլխավոր խնդիրը՝ գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե ինչու էր դեղամիջոցը ոմանց հրաշալի օգնում, իսկ մյուսներին՝ ոչ:

Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցներն ավելի լավ են «աշխատել», եթե պացիենտները կարճ ժամանակ առաջ հակաբիոտիկներ են ընդունել: Սա հետազոտողներին մղել է այն մտքին, որ կարող է կապ լինել աղիքների մանրէների եւ դեղամիջոցի արդյունավետության միջեւ:

Փորձերի շարքից հետո գիտնականներին հաջողվել է պարզել, որ կղանքային էնթերոկոկը, որը մարդու աղեստամոքսային տրակտում բնակվող բակտերիա է, «ուտում» է եւ գրեթե ամբողջությամբ յուրացնում օրգանիզմ ընկած դեղը:

Գիտնականներին նաեւ հաջողվել է մոլեկուլ հայտնաբերել, որը կարող է բակտերիաներին «սանձահարել», ընդ որում՝ դրանք չոչնչացնելով: Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործությունն իրենց կօգնի ապագայում ավելի արդյունավետ դեղամիջոցներ մշակել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել