• Latest news

Բժիշկները շարունակում են 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել. հետազոտություն

15 հունիսի, 2019  20:33

Ողջ աշխարհում բժիշկները շարունակում են գրեթե 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել՝ պարզել են Օրեգոնի առողջապահության եւ գիտությունների համալսարանի, Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի եւ Չիկագոյի համալսարանի հետազոտողները: Հետազոտությունը հրապարակվել է eLife ամսագրում:

Նրանք վերլուծել են 3000 հետազոտություն, որը հրապարակվել է 3 առաջատար բժշկական ամսագրերում՝ Journal of the American Medical Association, Lancet եւ New England Journal of Medicine:

Հետազոտողները 396 բժշկական պրակտիկա են հայտնաբերել, որն անարդյունավետ կամ ոչ բավարար չափով արդյունավետ է ճանաչվել: Բացի դասական բժշկական պրակտիկայից, այդ ցուցակում են ներառվել «կոգնիտիվ-պահվածքային թերապիան կամ մենթալ պրակտիկան, ասեղաբուժությունը, դիետիկ հավելումները (օմեգա-3, վիտամին A), հասարակական պրակտիկան (անչափահասների հղիության կամ ինքնաթունավորման կանխարգելման ծրագրեր) եւ այլն:

Ցուցակում են նաեւ՝

սերլատինի եւ միրտազապինի օգտագործում Ալցհեյմերի հիվանդության դեպքւմ,

կոմպրեսիոն գուլպաների օգտագործում թրոմբոզի ռիկսի նվազեցման համար,

մամմոգրաֆիական սկինինգ 40-49 տարեկան կանանց համար ամեն 1-2 տարի,

զոպիկլոնի օգտագործում ինսոմնիայի դեպքում,

սրտի անուղղակի մերսում,

թոքերի զարկերակի կաթետերիզացիա,

պաշտպանիչ սարքի օգտագործում ազդրի կոտրվածքի դեպքում,

գլյուկոկորտիկոիդների էպիդուրալ ներարկում լյումբալ ստենոզի դեպքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել