• Latest news

Ինչո՞ւ չի կարելի հաճախ սնվել սրճարաններում եւ ռեստորաններում

17 հունիսի, 2019  09:45

Մարդկանց օրգանիզմում, ովքեր հաճախ են ճաշում սրճարաններում եւ ռեստորաններում, բարձրանում է ֆտալատների մակարդակը. դրանք նյութեր են, որոնք զուգորդվում են պտղաբերության եւ հղիության բարդությունների հետ։ Այս մասին նախազգուշացնում են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի եւ Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Նրանք հարցման են ենթարկել 10 000 մարդու՝ պարզելու համար, թե որտեղ եւ ինչպես են նրանք սնվում, ինչից հետո կամավորները բուժզննում են անցել եւ անալիզներ հանձնել։ Պարզվել է, որ այն մարդկանց մեզի նմուշներում, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել են սրճարանուն, ռեստորանում եւ այլ հաստատություններում, առկա է եղել ֆտալատների բարձր պարունակություն։ Այդ միացությունների մակարդակը նման մարդկանց մոտ գերազանցել է 35 տոկոսն այն մարդկանց համեմատ, ովքեր սնվել են տանը։

Հետազոտության ամենաերիտասարդ մասնակիցների մոտ, որոնք հիմնականում սնվել են սրճարաններում եւ տնական կերակուր գրեթե չեն օգտագործել, ֆտալատների միջին մակարդակն օրգանիզմում 55 տոկոսով գերազանցել է տանը սնվածների ցուցանիշները։

Գիտնականների խոսքով՝ ֆտալատները թափանցում են սննդի մեջ, իսկ հետո՝ նաեւ մարդու օրգանիզմ պլաստիկից, որն օգտագործվում է փաթեթավորման համար։ Նրանք պնդում են, որ ֆտալատների պարունակությունը կարող է շատ բարձր լինել ինչպես պատրաստի սննդի փաթեթներում, այնպես էլ խոհարարների ձեռնոցներում։

Ֆտալատները հայտնի են նրանով, որ բացասաբար են ազդում կանանց պտղաբերության, վրա, խախտում են էնդոկրին համակարգի աշխատանքը եւ խափանում օրգանիզմի՝ վերարտադրողական հորմոնների մակարդակը կարգավորող ունակությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է