• Latest news

Փողոցային առեւտուր. Ո՞ր մթերքներն է ամենից վտանգավոր գնել Երեւանի փողոցներից

17 հունիսի, 2019  13:33

Փողոցներում վաճառվող որոշ մթերքներ կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել առողջության համար:

Դրանց շարքում առաջին տեղում, ինչպես պնդում է «Սպառողների խորհդատվական կենտրոն» հկ ղեկավար Կարեն Չիլինգարյանը, ձուկը եւ մսամթերքն է:

Ձուկը եւ միսը, ըստ մասնագետի, շուտ են փչանում, դրա համար հարկավոր է դրանք սառնարաում պահել: Սակայն շատերն այսօր հենց Երեւանի փողոցներում՝ արեւի տակ, չնայած բարձր ջերմաստիճանին, թարմ կամ ապխտած ձուկ են վաճառում:

Նման պայմաններում այդ մթերքներում ավելի ակտիվ են բազմանում մանրէները, որոնք կարող են լուրջ ինֆեկցիոն հիվանդությունների հանգեցնել, այդ թվում սալմոնելլեզի, ստաֆիլոկոկային ինֆեկցիայի եւ այլն: Նման մթերքների վրա պիտանելիության ժամկետ նույնպես չի նշվում եւ հայտնի չէ՝ որքան ժամանակ է դրանք արդեն փողոցվում են գտնվում:

Ավելին՝ այդ մթերքների համար անասնաբույժից տեղեկանք, որպես կանոն, չի տրվում:

Դիետոլոգ Գայանե Շախատունին իր հերթին նշեց, որ փողոցներից վտանգավոր է գնել նաեւ քաղցր սուջուխ եւ խոտաբույսեր/համեմունքներ, քանի որ դրանց վրա նույնպես փողոցի փոշի, արտանետվող գազերից քիմիական նյութեր են կուտակվում, որոնք ավելի վտանգավոր են:

Սուջուխների քաղցր մակերեւույթին այդ նյութրեը ավելի արագ են նստվածք տալիս:

Ինչ վերաբերվում  է խոտաբույսերին եւ համեմունքներին, դրանց վրա սովորաբար չեն նշում ոչ պիտանելիության ժամկետը, ոչ արտադրման օրը: Բացի այդ, հայտնի չէ՝ որքան ժամանակ եւ ինչ պայմաններում են դրանք պահվել. բացառված չէ, որ դրանք վաղուց արդեն կորցրել են ոչ միայն իրենց համային հատկությունները, այլեւ բոլոր օգտակար հատկանիշները:

Կարեն Չիլինգարկյանի խոսքով՝ փողոցից ձմերուկ եւ սեխ գնելը նույնպես վտանգավոր է, հատկապես եթե դրանք գտնվել են տաք  ասֆալտի վրա:

Նրա խոսքով, վտանագվոր կարող են լինել նաեւ բացօթյա սրճարանները եւ ռեստորանները. դրանց կողքով անցնում են մեքենաներ, քիչ հեռու կարող են շինարարական աշխատանքեր կատարվել եւ արտանետվող գազերը եւ այլ քիմիական նյութերը հայտնվում են սննդում, որը վաճառում են նման հաստատություններում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել