• Latest news

Ինչպե՞ս կարելի է կռահել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին. վտանգավոր նախանշաններ

17 հունիսի, 2019  18:44

Շատ մարդիկ տարիներով ապրում են շաքարային դիաբետով՝ անգամ չկասկածելով դրա մասին: Մինչդեռ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը վնասում է անոթները եւ ներքին օրգանները՝ մի շարք խնդիրների հանգեցնելով:

Insider հրատարակությունը պատմել է մի քանի նախանշանների մասին, որոնք կարող են վկայել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մասին: Դրանց են վերաբերում օրինակ հոգնածության զգացողությունը, տեսողության որակի անկումը, ուժեղ ծարավի զգացումը:

Հետաքրքիր է, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր կոնցենտրացիան նկատվում է ոչ միան դիաբետի ժամանակ: Դա տեղի է ունենում նաեւ ինֆեկցիաների, ակտիվության ցածր մակարդակի, սթրեսի, մեծ քանակությամբ ածխաջրերի օգտագործման, մուկովիսցիդոզի, ինչպես նաեւ բետա-արգելակիչների ընդունման ֆոնին:

Մասնագետները ընդգծում են , որ օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացմանը զուգընթաց սկսում են  ծանրաբեռնվել երիկամները, քանի որ դրանք ստիպված են լինում ֆիլտրել ամբողջ շաքարը:

Շաքարի ավելցուկը մեզի հետ է դուրս գալիս. ահա թե ինչու գլյուկոզայի բարձր մակարդակով մարդիկ անընդհատ միզարձակման կարիք են զգում:

Օրգանիզմը փորձում է լրացնել հեղուկի պակասը, դրա համար մարդն անընդհատ ցանկանում է խմել: Գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում դանդաղում է արյան հոսքը, ինչն արգելակում է վերքերի ապաքինման գործընթացները, մեծացնում միզաթորման համակարգի ինֆեկցիաների վտանգը:

Բացի այդ շաքարի բարձր մակարդակն ազդում է ուղեղի աշխատանքի համար կարեւոր հորմոնների վրա: Այդ պատճառով նման հիվանդներին տանջում են գլխացավերը:

Եթե դուք նկատել եք այս բոլոր նախանշանները, ժամանակն է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել