Ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը մեկ երրորդով նվազեցնում է երեխայի մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացումը: Այս մասին հայտնում են Միչիգանի համալսարանից գիտնականները:
Նրանք վերլուծել են 1.5 մլն ամերիկացի երեխաների բժշկական ապահովագության համակարգի տվյալները, որոնք ծնվել են մինչեւ 2006 թվականը եւ դրանից հետո (հենց այս տարի հայտնվել է ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը):
Պատվաստանյութի ստեղծումից 5 տարի առաջ ծնված ավելի քան 547 000 երեխաներ չէին պատվաստվել: 2006-ից հետո ծնված գրեթե նույնքան երեխաներ իմունիզացիայի ամբողջական կուրս էին անցել:
Մնացած կես միլիոն երեխաների մի մասը ռոտավիրուսի առնվազն մեկ էր ստացել, սակայն ոչ ամբողջական կուրսը, եւս մի մաս չէր պատվաստվել, թեեւ ծնվել էր 2006-ից հետո:
Մինչ այդ ավստրալացի գիտնականները պարզել են, որ ռոտավիրուսի դեմ պատվաստվելուց հետո զգալիորեն նվազում է առաջին տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Նոր հետազոտությունում գիտնականները հաստատել են այդ օրինաչափությունը: Նրանց տվյալներով՝ ռոտավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո երեխաները 33 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել առաջին տիպի դիաբետով, քան չպատվաստված երեխաները:
Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ ռոտավիրուսով վարակումը կարող է նպաստել դիաբետի զարգացմանը: Վիրուսը ախտահարում է նաեւ ենթաստամոքսային գեղձի բջիջները, ինչպես եւ առաջին տիպի դիաբետը եւ ինսուլին արտադրող հենց այդ բջիջների դիսֆունկցիան է դառնում այդ հիվանդության զարգացման գործոն:
Հետազոտության հաշվետվությունում նշված է, որ ռոտավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութը 94 տոկոսով նվազեցնում է ռոտավիրուսով վարակվելու հավանականությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր