• Latest news

Ինչպե՞ս կարելի է ամրացնել կարճաժամկետ հիշողությունը. գիտնականները նոր միջոց են գտել

18 հունիսի, 2019  23:48

Նյու Յորքի համալսարանի գիտնականները գտել են կարճաժամկետ հիշողությունն ամրացնելու նոր միջոց. առնետների օրինակով նրանք պարզել են, որ երբ կենդանին յուրացրել է նոր տեղի մասին տեղեկությունը, ուղեղի բջիջն ավելի երկար ազդանշաններ է արձակել։ Եթե այդ ազդանշաններն ավելի երկար են դարձրել, կենդանիներն ավելի լավ են հիշել նոր տվյալները։

Խոսքը հիպոկամպում՝ ուղեղի հիշողության կենտրոնում, ազդանշանային ակտիվության մոդիֆիկացիայի մասին է. ազդեցությունը հիպոկամպի վրա, ինչպես պարզել են գիտնականները, ուժեղացրել է սովորելու կարողությունը։ Փորձերի շրջանակում, որոնք հրապարակվել են Science ամսագրում, գիտնականներն արձանագրել են հիպոկամպի բջիջների ազդանշանային ակտիվությունը լաբիրինթոսում։ Պարզվել է, որ ակտիվության սուր ալիքները (արտացոլվել են ԷԷԳ-ի վրա)  ավելի երկար են եղել տասնյակ միլիվայրկյաններով, երբ առնետին տեղադրել են նոր տեղում սովորականի փոխարեն։

Գիտնականները ստեղծել են հիպոկամպի բջիջներ, որպեսզի ավելացնեն աշխատող նեյրոնները սուր ալիքների բնական հաջորդականությանը։ Այդպիսով սուր ալիքներն ուժեղացվել են, եւ արդյունքում՝ կենդանիների հիշողության որակը լավացել է 10-15 տոկոսով, ինչը թույլ է տվել նրանց ավելի արդյունավետորեն գտնել համեղ պատառները լաբիրինթոսում։

Մասնագետների խոսքով՝ այս հետազոտությունն ապագայում կարող է ընկնել մարդկանց հիշողության խախտումների բուժման նոր մոտեցումների հիմքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։