• Latest news

Մահացու հիվանդ տղամարդը մահվանից մի քանի ժամ առաջ հասցրել է ամուսնանալ (ֆոտո)

19 հունիսի, 2019  10:59

51-ամյա Նիկ Գլովերը, որի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վերջին փուլն էր, մահվանից մի քանի ժամ առաջ հասցրել է ամուսնանալ իր սիրեցյալի հետ: Հուզիչ հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Մեծ Մանչեսթեր կոմսության Ուիգան քաղաքի հիվանդանոցին կից մատուռում:

Նիկի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնաբերել էին դեռ անցյալ տարի: Քանի որ քաղկեղի այս տեսակը դվարությամբ է բուժվում, Նիկի վիճակն օր օրի վատթարանում էր: Հարսնացուի հետ նրանք մտադիր էին ամուսնանալ հունիսին, սակայն երբ նա պառկել էր հիվանդանոց (ապրիլի 27) եւ բուժաշխատողները տեսել էին նրա անալիզները, նրանք խորհուրդ էին տվել որքան հնարավոր է շուտ անցկացնել հարսանիքը: Զույգը որոշել էր ամուսնանալ ապրիլի 28-ին:

Հիվանդանոցի աշխատակիցները մահացող պացիենտի համար արագ կազմակերպել էին հարսանիքը: Երջանիկ պատահականությամբ քաղաքում էր գտնվում քույր Գլովերը, որն ապրում է երկրի մյուս ծայրում, իսկ նրա ընկերը, որը պետք է փեեղբայր լիներ, վերջին րոպեին հասցրել էր վերադառնալ Շոտլանդիա ուղեւորությունից:

Հարսանիքից մի քանի ժամ անց տղամարդը մահացել էր:  Նույն անձնակազմը օգնել էր կազմակերպել հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը:

Ջոն՝ Նիկի այրին, զգացված լինելով անձնակազմի բարիությունից, մատուռին բազմաթիվ դեկորացիաներ էր նվիրել. նա հույս ունի, որ եթե հանկարծ մեկ ուրիշ զույգ որոշի այստեղ ամուսնանալ, դեկորացիաները նրանց պետք կգան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել