• Latest news

Ռեւմատիկ հիվանդությունները հակացուցում չեն պատվաստման համար. գիտնականներ

19 հունիսի, 2019  16:25

Ռեւմատիկ հիվանդությունները հակացուցում չեն պատվաստման համար: Այդ մասին վկայող հետազոտությունների արդյունքները ներկայացվել  են Մադրիդում Ռեւմատոլոգների ամենամյա եվրոպական համաժողովին, որը կազմակերպվել է Մանկական ռեւմատոլոգիայի հասարակության հետ համատեղ:

Ռեւմատիկ հիվանդությունները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում. միայն Եվրոպայում նման հիվանդություններով ավելի քան 75 000 երեխա կա:

Քանի որ նրանք ստանում են իմունային համակարգը ճնշող դեղեր, գրիպով վարակվելու եւ բարդությունների հետ բախվելու վտանգը շատ բարձր է: Մյուս կողմից նման երեխաներին պատվաստելը  խորհուրդ չէր տրվում ինֆեկցիայի զարգացման տեսական վտանգի պատճառով:

Վերջին շրաջնում կարմրուկով հիվանդացության ավելացման լույսի ներքո  բժիշկները ռեւմատիկ հիվանդություններով իրենց պացիենտներին պատվաստում են թույլ կենդանի պատվաստանյութերով կարմրուկի, համաճարակայաին պարոտիտի, կամրախտի, ջրծաղիկի դեմ, չնայած նրան, որ այդ պացիենտները ստանում են իմունիտետը ճնշող թերապիա:

«ԶԼՄ-ում եւ Համացանցում շատ ֆեյք լուրեր կան պատվաստման մասին եւ դրա համար մենք ողջունում ենք այսօր ներկայացված տվյալները, որոնք պետք է օգնեն ցրել հասարակության որոշ մտավախությունները», – ասել է պրոֆեսոր Հանս Բիյլսման՝ Ռեւամտիզմի դեմ եվրոպական լիգայի նախագահը:

Հետազոտությանը մասնակցել է 234 երեխա (10 երկրների13 բժշկական կենտրոններից), որոնք իմունասուպրեսիվային թերապիայի ժամանակ պատվաստվել են ատենուիրացված (կենդանի) բուստերային պատվաստանյութով:

Գիտնականների խոսքով՝ պատվաստման հետեւանքով ինֆեկցիա չի առաջացել, իսկ կողմնակի ազդեցության հաճախականությունը չափազանց ցածր է եղել:

Կոնգրեսում ներկայացվել է նաեւ գրիպի դեմ պատվաստանյութի առաջին հետազոտությունը աուտոիմունային ռեւմատիկ հիվանդությամբ պացիենտների պարագայում։ Քանի որ պատվաստանյութը կենդանի թուլացած չի հանդիսանում, այն խորհուրդ է տրվում ռեւմատոիդ արթրիտ ունեցող բոլոր պացիենտներին, անկախ այն բանից՝ արդյո՞ք նրանք ներկա պահին բուժում ստանում են։

Հետազոտությունը, որին մասնակցում է աուտոիմունային ռեւմատիկ հիվանդություն ունեցող 14 928 պացիենտ, կապ չի հայտնաբերել գրիպի դեմ պատվաստման եւ հիվանդության ակտիվության, կորտիկոստերոիդների ընդունման կամ վասկուլիտի միջեւ։ Ավելին, պատվաստումը կապված է հոգնածության զգալի նվազման հետ հաջորդ 2-3 ամիսների ընթացքում եւ նախնական բուժօգնության խորհրդատվության զգալի կրճատման հետ՝ հաջորդ 3 ամիսներին անոթների ցավի դեպքում։

Նաեւ կարծիք կա, որ իմունասուպրեսիվ դեղամիջոցների ընդունման արդյունքում թուլացած իմունիտետի պատճառով ռեակցիան պատվաստանյութի հանդեպ ռեւմատիկ հիվանդությամբ մարդկանց մոտ կարող է անբավարար լինել հիվանդությունից լիարժեք պաշտպանություն ձեւավորելու առումով, ինչի դեմ ուղղված է պատվաստանյութը։ Սակայն երրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվաստումը կանխում է գրիպով հիվանդանալու ավելի շատ դեպքեր այն պացիենտների մոտ, որոնք բուժվում են ռեւմատոիդ արթրիտից, քան գրեթե առողջ մարդկանց մոտ։

Այսպիսով, գիտնականները հորդորում են պատվաստել ռեւմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, անգամ եթե նրանք իմունասուպրեսիվ թերապիա են ստանում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է