Սննդային նեոֆոբիան սննդային վարքագծի բավականին հազվագյուտ խանգարում է, որը ենթադրում է նոր անծանոթ սննդամթերքների նկատմամբ վախ եւ որը հանգեցնում է մի խումբ սննդամթերքներից հրաժարվելուն:
Առողջապահության եւ սոցիալական ապահովման ֆիննական ազգային ինստիտուտի, Հելսինկիի եւ Տարտուի համալսարնների մասնագետները պնդում են, որ սննդային նեոֆոբիան այնքան էլ անվնաս խանգարում չէ. իրականում դա կարող է մի շարք խնդիրների առաջացմանը հանգեցնել:
Վերոնշյալ գիտնականները հետեւել են 25-74 տարեկան կամավորներին եւ պարզել, որ 78 դեպքերում սննդային նեոֆոբիան փոխանցվում է ժառանգաբար եւ պայմանավորված է գենոտիպով:
Տվյալ շեղումը հիմնականում հանդիպում է երեխաների եւ տարեց մարդկանց մոտ եւ շատ դեպքերում նման է սննդի ընտրողականությանը:
Ցանկացած պարագայում այդ խանգարման դեպքում մարդկանց մոտ նկատվում է բջջաթաղանթի, սպիտակուցի եւ մոնո ոչ հագեցած թթուների պակաս: Այս ամենը, ինչպես հայտնի է, կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել:
Սննդային նեոֆոբիայով մարդկանց մոտ, ովքեր մասնակցել են հետազոտությանը, նաեւ արյան մեջ ճարպաթթուների վատ վիճակ եւ բորբոքման մարկերների բարձր մակարդակ է նկատվել:
Այս ամենը սրտանոթային հիվանդությունների կամ 2-րդ տիպի դիաբետի զարգացման լուրջ գործոն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր