• Latest news

Ինչո՞ւ չի կարելի մանկական շիլաների մեջ շաքարավազ ավելացնել. պարզաբանում է մասնագետը

19 հունիսի, 2019  20:59

Որոշ ծնողներ իրենց երեխաների համար շիլա պատրաստելիս դրա մեջ շաքարավազ են ավելացնում: Նրանց թվում է, թե առանց շաքարավազի շիլան համեղ չէ: Մի քանի տարի անց, երբ երեխաները մեծանում են, ծնողները զարմանում են, թե ինչու իրենց չի հաջողվում երեխաներին զրկել կոնֆետից կամ այլ քաղցրեղենից:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում սննդաբան Գայանե Շախաթունին պատմել է, որ երեխան, որին նոր-նոր են սկսում կերակուր տալ, դեռ չգիտի, թե ինչն է իր համար համեղ, ինչը՝ ոչ: Առանց շաքարավազի շիլան անհամ է միայն մեծերի համար: Երեխան կսովորի այն համերին, ինչով իրեն կերակրեն. եթե երեխայի քաղցր շիլա տաք, բնականաբար, կսիրի քաղցրը, եւ քաղցրի հանդեպ սերը կուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում:

Մասնագետի խոսքով՝ եթե երեխան քաղցրեղեն ուտի, օրինակ, կոնֆետներ, նրա ախորժակը կկորի: Քաղցրեղենն օրգանիզմին օգուտ չի տալիս, եւ երեխան կսկսի հրաժարվել ավելի օգտակար, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերքներից:

Շաքարավազը վտանգավոր է նաեւ այն պատճառով, որ քաղցկեղային բջիջները, ինչպես հայտնի է, սնվում են դրանով: Բացի այդ, եթե երեխան դիաբետի հակվածություն ունի, ապա մանկուց շաքարավազի չարաշահումը կարող է նպաստել այդ հիվանդության զարգացմանը:

Այսպիսով, մասնագետի խոսքով, ցանկալի է չսովորեցնել երեխայի քաղցրին: Դրա փոխարեն երեխային մրգեր կամ չորամրգեր տվեք, որոնք եւ՛ քաղցր են, եւ՛ հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են երեխայի նորմալ զարգացման համար:

Իսկ եթե ցանկանում եք առավել համեղ շիլա պատրաստել, ապա դրա մեջ ավելացրեք բանան, վանիլ, դարչին կամ մի փոքր մեղր:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի