• Latest news

Հայաստանում դիզենտերիայով եւ սալմոնելոզով հիվանդացությունն ավելացել է 2-3 անգամ. մասնագետ

21 հունիսի, 2019  16:30

Հայաստանում աղիքային հիվանդություններով հիվանդացությունն այժմ մոտավորապես այնպիսին է, ինչպես անցած տարվա նույն ժամանակամիջոցում, բայց կոնկրետ դիզենտերիայով եւ սալմոնելոզով հիվանդացությունն այս տարի ավելացել է 2-3 անգամ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսին երկրում գրանցվել է աղիքային վարակի 700 դեպք (28.9 դեպք 100 000 բնակչի հաշվով), որոնց 12.9 տոկոսը՝ սալմոնելոզ, 5.9 տոկոսը՝ դիզենտերիա, 37.9 տոկոսը՝ աղիքային այլ հիվանդություններ։ Մնացած դեպքերում հիվանդության հարուցիչը չի պարզվել։

Հունիսին գրանցվել է արդեն աղիքային վարակների 350 դեպք, բայց սա միայն նախնական տվյալ է, որը պետք է հաստատել լաբորատորիայում։

Երկրում ջրի պատճառով զանգվածային թունավորումներ վերջին ժամանակներս չեն եղել, զանգվածային թունավորումների հիմնական «մեղավորը» ուտելիքն է եղել։ Ավելին, աղիքային վարակներով պացիենտների մեծ մասը, մասնագետի խոսքով, վարակվել է տանը՝ սննդամթերքի ոչ ճիշտ պատրաստման կամ պահման պատճառով։

Եղել է, օրինակ, դեպք, երբ ընտանիքը խորոված է արել քաղաքից դուրս, մնացած խորովածը բերել է տուն եւ գիշերը թողել մեքենայի մեջ։ Հաջորդ օրն այդ խորովածը կերել են, ու շուտով ամբողջ ընտանիքը հոսպիտալացվել է աղիքային վարակով։ Վարակի աղբյուրը, ինչպես եւ պետք էր սպասել, խորովածն էր, որն ամբողջ գիշեր մնացել էր սառնարանից դուրս եւ փչացել։

Թունավորումներից եւ աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սննդամթերի պատրաստման ու պահման հարցերին, ինչպես նաեւ անձնական հիգիենային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի