• Latest news

Հակադեպրեսանտները խանգարում են ընկալել շրջապատողների ապրումները. հետազոտություն

24 հունիսի, 2019  19:45

Վիեննայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հակադեպրեսանտների բացասական ազդեցությունը: Անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս դեղամիջոցները վատթարացնում են շրջապատողների զգացումներին մարդու արձագանքելու ունակությունը:

EurekAlert!-ը փոխանցում է, որ հակադեպրեսանտներով ուժումը կարող է փոխել մարդու կողմից ուրիշի ցավի եւ ապրումների ընկալումը: Հետազոտության շրջանակում նշված դեղամիջոցներով բուժման եռամսյա կուրսից առաջ եւ հետո չափել են փորձարկվողների էմպատիայի մակարդակը: Այսպես՝ գիտնականները ՄՌՏ միջոցով հետազոտել են կամավորների ուղեղը մարդկանց մասնակցությամբ հոլովակը դիտելիս, որոնք անցել են ցավոտ բժշկական միջամտություններ:

Փորձի մասնակիցների ուղեղի ակտիվությունն ուսումնասիրելով բուժումից առաջ եւ հետո, ինչպես նաեւ ստացած տեղեկությունները համեմատելով դեպրեսիայով չտառապող մարդկանց ՄՌՏ հետազոտության տվյալների հետ՝ գիտնականները պարզել են, որ հակադեպրեսանտները նվազեցնում են ուրիշի ցավի ընկալունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել