• Latest news

Ինչպե՞ս է օրգանիզմում երկաթի ցածր եւ բարձր պարունակությունն ազդում առողջության վրա

25 հունիսի, 2019  20:35

Ինչպե՞ս է օրգանիզմում երկաթի ցածր եւ բարձր պարունակությունն ազդում մարդու առողջության վրա: Այս հարցի պատասխանը աշխատել է տալ գլոբալ միջազգային հետազոտությունը, որն իրականացրել են Լոնդոնի Կայսերական քոլեջը, Հարավային Ավստրալիայի համալսարանը եւ University of Ioannina համալսարանը: Պատասխանը ոչ միանշանակ է ստացվել:

PLOS Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ մասնագետները վերլուծել են բրիտանական Բիոբանկի (մոտ 500 000 մարդ) գենետիկ եւ կլինիկական տվյալները՝ ուսումնասիրելու համար 900 հիվանդություններում երկաթի դերը:

Արդեն բավականին վաղուց հայտնի է երկաթի դեֆիցիտի հետեւանքով առաջացող խնդիրների մասին: Աշխարհում անեմիայով տառապում է շուրջ 1,2 մլրդ մարդ, իսկ բուժման բացակայության դեպքում անեմիան առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում:

Իսկ ահա երկաթի բարձր մակարդակով մարդիկ ոչ միայն անեմիայից են պաշտպանված, այլ նաեւ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեն նվազագույն հավանականությամբ: Մյուս կողմից՝ երկաթի ավելցուկը նույնպես վտանգավոր է՝ այն ծայրահեղ դեպքում կարող է առաջացնել լյարդի հիվանդություններ, սրտի խնդիրներ եւ դիաբետ:

Երկաթի բարձր մակարդակը նաեւ կարող է նպաստել մաշկային բակտերիալ ինֆեկցիաների զարգացման հավանականության մեծացմանը, ինչպիսին են ֆլեգմոնան եւ աբսցեսը: Օրինակ՝ ֆլեգմոնան ամեն տարի ախտահարում է մոտ 21 մլն մարդու՝ դառնալով ամբողջ աշխարհում 17 հազար մահվան դեպքերի պատճառը:

Բակտերիաները կենսունակ մնալու եւ աճելու համար երկաթի կարիք ունեն, եւ նախորդ հետազոտությունները դա արդեն ցույց են տվել: Իսկ նոր հետազոտությունն առաջինն է, որը հաստատել է երկաթի ավելցուկի եւ մաշկային բակտերիալ ինֆեկցիաների միջեւ կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել